Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը
Ստորև ներկայացնում ենք քաղաքական, հասարակական գործիչ Հովհաննես Շահինյանի հայտարարությունը․
Ելնելով Հայաստանի ներքաղաքական իրողություններից, օր-օրի ահագնացող արտաքին սպառնալիքներից, հաշվի առնելով արցախահայության իրավունքների վերականգնման առաջնահերթությունն ու ազգային պետություն ձևավորելու հրամայականը՝ անհրաժեշտ եմ համարում առավել ակտիվացնել քաղաքական գործունեությունս։
Ըստ այդմ՝ որոշում եմ կայացրել անդամակցել «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը։
Որոշումս բացառապես պայմանավորված է ՀՀՄ կուսակցության առաջնային նպատակների ու ծրագրային դրույթների իրագործմամբ, ինչպես նաև գաղափարական ընդհանրությամբ։