Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах
Политика

Սև PR Հայաստանի դեմ՝ մայրաքաղաքի կենտրոնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ս. թ. հունիսի 3–ի «Փաստ» օրաթերթի 98 համարում անդրադարձել էինք մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից դեպի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկ տանող գետնանցումի որմնանկարների վրա կատարված զազրելի գրառմանը: Թերթի անդրադարձից որոշ ժամանակ անց, հավանաբար քաղաքային իշխանությունների կողմից, նկարի վրայից այն մաքրվեց: Բայց, ցավոք, մեր ուրախությունը երկար չտևեց և կարճ ժամանակ անց որմնանկարի վրա կրկին հայտնվեց նույն գրառումը, մեկ տարբերությամբ:

Եթե նախկինում մի պատին գրված էր՝ «Պատերազմ, արտագաղթ, ապրիլ», իսկ դիմացի պատին՝ «Միասին դեպի հուսահատ Հայաստան», ապա հիմա այս երկու «արտահայտություններից» երկու պատերի վրա էլ միայն վերջինն է «գրված»: Անկեղծ ասած, առաջին տպավորությունն այն էր, որ դրա «հեղինակը» իր կյանքից խռոված մի մարդ է, ով մի օր արթնացել ու որոշել է չար կատակ անել, զվարճանալու կամ պարզելու համար, թե պատերի վրա գրված տարբեր ցնդաբանությունները որքան ժամանակ կարող են «պահպանվել»:

Այսինքն, այն կարելի է որպես մի փոքրիկ «թեստ» ընդունել` ստուգելու թե՛ իշխանությունների ու թե՛ հասարակության ուշադրության աստիճանը շրջապատի հանդեպ: Բայց գրառումը մաքրելուց մի քանի ամիս անց նույն տեղում նույնաբովանդակ արտահայտությունը նույն նկարի վրա «դաջելը» նոր մտորումների առիթ հանդիսացավ:

Ստացվում է, որ սա ոչ թե ինչ–որ մեկի չար կատակն է, այլ լավ մշակված, պլանավորված ու կանխամտածված չարամիտ գործողություն` ուղղված իշխանությունների ու ողջ հասարակության դեմ: Իսկ դրա նպատակը կարող է լինել մարդկանց ենթագիտակցության մեջ հուսահատության սինդրոմ «ներդնելն» ու աճեցնելը, որն էլ ի վերջո կհանգեցնի բազում նեգատիվ հետևանքների: Եվ ամենազազրելին՝ որ այս ամենը կատարվում է հայտնի «Հալեպի շուկայի» հարևանությամբ, որտեղ իրենց հանապազօրյա հացն են վաստակում Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցները:

Ի դեպ, մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ գրառումը ոչ նրանց ուշադրությունն է շեղել սեփական գործից, ոչ էլ ազդել է նրանց հայրենասիրության ու տրամադրության վրա:

Ողջ այս պատմության մեջ, սակայն, ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ստացվում է, թե Հայաստանի սրտում՝ մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ «Հանրապետության» հրապարակի հարևանությամբ գտնվող գենտնանցումի պատերն օգտագործելով որպես գրատախտակ, կանխամտածված կերպով երկրի ու ժողովրդի հանդեպ սև PR է իրականացվում, որի պտուղները քիչ–քիչ և կամաց–կամաց կարող են տեսանելի դառնալ:

Այսինքն սա ոչ թե չար կատակ է, այլ՝ ազգային անվտանգության խնդիր, որով պետք է զբաղվեն արդեն ոչ թե քաղաքային իշխանությունները, այլ՝ Ազգային անվտանգությունն ու բացահայտի, թե ով կամ ովքեր են նման հանցագործություն իրականացնողները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում