Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»
Փաշինյանի գաղափարը, թե իբր Արցախն ուրիշների կողմից մեր վզին գցած թոկ էր, ստոր մանիպուլյացիա է։ Ակնհայտ է, որ եթե դու կոնֆլիկտի մեջ ես, դու ավելի խոցելի ես դառնում, ավելի կախված ես արտաքին ազդեցություններից։ Բայց այսօր Արցախն օկուպացված է, իսկ խոցելիությունը ոչ միայն չի նվազել, այլև աճել է։
Արցախը բռնազավթելուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը հիմա էլ Սյունիքին է ձգտում, նրանց համար բավարար չէ այնտեղով պարզապես ճանապարհ ունենալը, նրանց սիրտը տարածքի վերահսկողություն է ուզում։ Եվ եթե Իրանի կոշտ հակազդեցությունը չլիներ, արդեն ներխուժել էին Սյունիք։