Գիշերը ծանր է եղել Օդեսայում. ինչ է հայտնի
Նոյեմբերի 15-ի գիշերը ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել Օդեսային, ինչի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 10 մարդ վիրավորվել է, հայտնում է Օդեսայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Պաշտոնյայի խոսքով՝ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ բնակելի շենքեր, եկեղեցի, մեքենաներ։ Որոշ հատվածներում հրդեհներ են բռնկվել։
Բացի այդ, վնասվել է հիմնական ջեռուցման խողովակաշարը, իսկ Օդեսայի կաթսայատներից մեկի աշխատանքը հարկադրված են եղել դադարեցնել։