Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով․ Էրդողան
![Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով․ Էրդողան](/timthumb.php?src=disc/08-11-24/6076c04092e0d25fc5b10b86e3b74184.jpg&w=780)
Հուսով ենք, որ Ադրբեջանը մարտի դաշտում ունեցած հաջողությունները կամրապնդի խաղաղության պայմանագրով. Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Հարավային Կովկասում խաղաղության և կայունության դարաշրջան է մոտենում։ Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով»,-ասել է Էրդողանը։