Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ տեղի ունեցավ և դեռևս տեղի է ունենալու Գյումրիում, դա Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանին բավականին տիպիկ գործելաոճ է: Այս իշխանությունը, որն իրեն համարում է ժողովրդավար իշխանություն և հայտարարում է, թե Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծում, ընտրել է բավականին յուրահատուկ մի մոդել»,- «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի հրաժարականին:
 
Կարծիքներ են շրջանառվում, որ գործող իշխանությունը ցանկանում է լիակատար քաղաքական ներկայություն ունենալ նաև Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում, և սրանք նրա որոշակի գործողությունների հետևանքներն են: Քաղտեխնոլոգը կարծում է՝ ընտրությունների ընթացքը, բուն ընտրությունները, նույնիսկ արդյունքների հրապարակումը տեղի են ունենում առանց շատ տեսանելի կամ լուրջ ընտրախախտումների: «Բայց, ըստ էության, որևէ նշանակություն չունի՝ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ են լինում, թե ոչ, իրենց ընթացակարագով կարող են և ժողովրդավար լինել, բայց եթե արդյունքը չի բավարարում իշխանություններին, ապա այն չեն ճանաչում, տարբեր ուժային մեթոդներով այն վերանայում են, եթե հաղթած թեկնածուն չի կոտրվում, ապա իրեն ձերբակալում են կամ ինչ-որ մեխանիզմներով՝ տարբեր տիպի կաշառքներով, վախեցնելով, փոխում են հարաբերակցությունն ավագանիի կազմում, և ընտրությունների արդյունքները փոխում են իրենց կողմ:
 
Հայաստանում կապ չունի, թե ընտրություններն ինչպես են անցել, և ով է հաշվել արդյունքները: Կապ ունի, թե ով է ընտրվել: Եթե ընտրվել է ոչ իշխանական թեկնածու կամ քաղաքական ուժ, ապա այն ենթարկվում է հալածանքների, հաղթած թեկնածուն դառնում է քաղբանտարկյալ, ինչպես եղավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեպքում, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ալավերդիում և այլուր: Երևանի ընտրություններում էլ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվեց տարբեր մանիպուլյացիաների և ուժային գործողությունների արդյունքում: Այսինքն, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո գործի է դրվում մամլիչ մեխանիզմը, իշխանության են բերվում ուժեր, որոնք Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուներ են»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Նա չի բացառում՝ սա կարող է լինել արտահերթ ընտրությունների նախապատրաստություն: «Տարեսկզբից իշխանությունը պատրաստվում է թե՛ հերթական, թե՛ հնարավոր արտահերթ ընտրությունների՝ կախված քաղաքական իրավիճակից, աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից: Նիկոլ Փաշինյանը հունվարի առաջին օրերից սկսել է մարզեր այցելել, ենթակաների նվաստացման, կախիչների ու ցնցուղների շոուներ էին կազմակերպվում և այլն: Սա արվում է հատկապես մարզերում, որտեղ բնակչությունն ավելի ապաքաղաքականացված է և քիչ տեղեկացված, քանի որ միայն «Առաջին ալիքով» է ինֆորմացիա ստանում, թե ինչ է տեղի ունենում երկրում: Ուստի, նա մարզեր է այցելում, փորձում է ամրապնդել իր վարչական ռեսուրսը, կառույցները, քաղաքական թիմը: Նա նախապատրաստվում է հերթական կամ արտահերթ զարգացումների: Սկսած կառավարության անդամներից մինչև ՏԻՄ-եր՝ փորձում է պաշտոններում նշանակել իրեն հլու-հնազանդ և նվիրված կադրերի:
 
Գյումրին կարևոր հանգույց է, և իրենց համար շքեղություն կլիներ այնտեղ ունենալ տեղական իշխանություն, որոնց լոյալության մեջ կասկածներ ունեն: Եթե մի իշխանություն նախկինում պրոհանրապետական էր, հիմա դարձել է պրոքպական, նույն հաջողությամբ ցանկացած պահի կարող է գույնը փոխել: Դրա համար չէին կարող թույլ տալ, որ Գյումրու պես կարևոր օղակում նախընտրական շրջանում իրենց կողմից ոչ 100 տոկոսանոց վստահելի ուժ լինի: Կփորձեն այդ ընտրություններն էլ անցկացնել, որպեսզի ամրապնդվեն այնտեղ: Դա կլինի նաև համապետական ցանկացած ընտրություններից առաջ «գլխավոր փորձը»: Դա փորձադաշտ կլինի ինչ-որ տեխնոլոգիաների, թե ինչպես կպահեն իրենց քաղաքական ուժերը, ավանդական և արտախորհրդարանական ընդդիմությունները: Սա մոնիտորինգ կլինի, թե արտահերթ կամ հերթական ընտրություններից առաջ քաղաքական ուժերն ինչ վիճակում են գտնվում, ներառյալ իշխանությունը»,-հավելում է քաղտեխնոլոգը:
 
Հակոբյանը վստահ է՝ Հայաստանում ընտրություններն աշխատող կլինեն միայն այն դեպքում, երբ դրանք արտացոլեն փողոցում եղած իրավիճակը: Ընդգծում է՝ ցավոք, Հայաստանում հետընտրական զարգացումները ոչ թե ընդդիմությունն է իրականացնում, այլ իշխանությունը՝ փոխելով իրավիճակն այն տեղերում, որտեղ նա պարտվել է: Մեր երկրի շուրջը՝ հարևանների տեսանկյունից, պարբերաբար կրքեր են բորբոքվում, բայց ստացվում է, որ այս իրավիճակում Հայաստանում գործող քաղաքական թիմը զբաղված է բացառապես իր սեփական իշխանությունն ամրապնդելու և շարունակական դարձնելու գործով, նրան, օրինակ՝ չի հուզում, որ տնտեսությունն ազատ անկման մեջ է, անվտանգային բազմաթիվ խնդիրներ կան, ոլորտ չկա, որտեղ գեթ մեկ խնդիր չենք գտնի:
 
«Հայաստանի իշխանություններն իշխանության գալու հաջորդ պահից սկսած մի խնդիր են ունեցել: Ենթադրվում էր, որ իրենց այդ իշխանությունը ժամանակավոր էր տրվում աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում, որպեսզի Մադրիդյան սկզբունքների շրջանակում խաղաղ եղանակով Արցախի հարցը լուծեին բարձր լեգիտիմության քողի տակ: Հայաստանի իշխանությունը դա գիտեր, դրա համար Նիկոլ Փաշինյանը և իր մերձակա շրջապատն իր առջև խնդիր էր դրել այդ ժամանակավոր ստատուսից ձերբազատվել: Վերջիններիս խնդիրն էր «քցել» նրանց, ովքեր իրենց ժամանակավոր բերել էին իշխանության, և իշխանությունը ժամանակավորից դարձնել մշտական: Իրենց խնդիրն էր տարածքային զիջումների, թե այլ զոհաբերությունների գնով, պահպանել իշխանությունը որքան հնարավոր է երկար: Արդյունքում Արցախը ոչ թե խաղաղ ճանապարհով հանձնվեց, այլ պատերազմի եղանակով: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն է ասել՝ նույն արդյունքը կլիներ, բայց առանց զոհերի»,-ասում է քաղտեխնոլոգը:
 
Նրա խոսքով, ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը ևս այսօր բավականին բարդ է: «Ընդ որում՝ այն այս կամ այն չափով առնչվում է Հայաստանի հետ: Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմն ուղղակիորեն առնչվելու է Հայաստանի հետ, այն որպես տարածք ներգրավված է լինելու դրա մեջ: Հայաստանը դառնալու է փոխանցիկ դրոշ շահագրգիռ տարբեր ուժերի համար՝ որպես տարածք, գործոն և մանրադրամ: Չեմ կարծում, թե Վրաստանի մասով լուրջ զարգացումներ են սպասվում: Եթե ընտրություններից հետո ընդդիմությունը չի կարողացել այդքան ռեսուրս գեներացնել, որպեսզի վիճարկի ընտրությունների արդյունքները, եթե լուրջ աջակցություն այդ ընդդիմությունը չի ստացել Արևմուտքից, և փաստորեն չի ստացել, քանի որ հայտարարությունները բավականին մեղմ էին, և այլն, ուստի չեմ կարծում, որ այնտեղ հետընտրական զարգացումները նոր թափ կստանան: Այնտեղ ուժերի որոշակի բալանս կա, կարծում եմ՝ բավականին ակտիվ ընթանում են հետկուլիսային պրոցեսներ, բանակցություններ իշխանության, ընդդիմության մեկ կամ երկու բևեռի հետ: Կա նաև Արևմուտքի միջամտությունը, ինչ-որ կոնսենսուսի գալու են: Կա նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների անորոշության գործոնը: Այդ նույն գործոնն ազդում է նաև Մերձավոր Արևել յան գործընթացների, մասնավորաբար՝ Իրանի և Իսրայելի միջև հնարավոր կոնֆրոնտացիայի էլ ավելի սրման վրա»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Կարծիք է հայտնում՝ այս իրավիճակում ինչպե՞ս Հայաստանի իշխանությունները զբաղվեն նույն տնտեսության զարգացմամբ, երբ կոմպետենտ չեն: «Քաղաքական առումով կապիտուլ յանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության: Կոմպետենտ չեն որևէ հարց լուծելու՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ կամային, թե՛ մարդկային որակներով: Ադեկվատ չեն այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին: Նույն տնտեսության պարագայում այսօր այն, ինչ ունենք, ինքնահոսով, անկախ իշխանությունների կամքից տեղի ունեցող գործընթացներ են: Այսօր տնտեսությունն անկման մեջ է: Արտաքին գործոնների վրա հիմնված իբր «տնտեսական աճն» ինչպես եկել է, այնպես էլ գնում է: Այս իշխանությունը կոմպետենտ չէ հարցեր լուծելու, առավել ևս՝ բարդ իրավիճակներում, քանի որ այսօրվա կառավարությունը պատահական մարդկանց հավաքածու է, որովհետև նրանց ընտրել են ոչ թե բանիմացության, այլ իշխանական այս կամ այն կլանին մոտիկ լինելու հանգամանքով:
 
Հիմա զտումը շարունակվում է, և փորձում են կառավարություն մտցնել միայն նրանց, ովքեր ուղն ու ծուծով նվիրված են ՔՊ-ին ու վերնախավին: Ինձ չի զարմացնում, որ Նիկոլ Փաշինյանը և մնացածները միայն հեծանիվ քշելով են զբաղվում, որովհետև որևէ այլ բան անել չեն կարող, հասկանում են, որ իրենցից որևէ բան կախված չէ, արտաքին աշխարհում որևէ մեկը բանի տեղ չի դնում իշխանությունների ասածը: Կարող են ուսին խփել, գլուխը շոյել, մի երկու քաղցր բան ասել, սուրճ հյուրասիրել, բայց երբ գործը հասնում է, օրինակ՝ ֆինանսական, քաղաքական աջակցության, թշնամուն զսպելուն, խոսքերից այն կողմ չի արվում: Նրանք, ովքեր փորձում են ապրել սողալով, արժեհամակարգ, կարմիր գծեր չունեն, չեն կարող հարգանք վայելել որևէ տեղ: Այսօր քաղաքականություն են վերադառնում «альфа-самец» քաղաքական լիդերներ: Հիմա պատկերացրեք, թե ինչպես պետք է իրենք նայեն Հայաստանի այսօրվա իշխանությունների կեցվածքին»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում