ՊԵԿ պաշտոնյայի 8 անուն անշարժ գույքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 16–րդ (Իջևանի) բաժնի պետ Վարդան Գյուլամիրյանը ութ անուն անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Մասնավորապես, Գյուլամիրյանը հայտարարագրել է մեկ բնակարան, երկու առանձնատուն, երկու հողամաս և մեկական այգետնակ, հողին ամրակայված այլ անշարժ գույք ու հասարակական նշանակության շինություն: ՊԵԿ աշխատակիցը հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա՝ «MERCEDES–BENZ E320 T» և «TOYOTA RAV 4 2.0» մակնիշների:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 15 հազար ամերիկյան դոլար, 10 հազար եվրո և 5 միլիոն դրամ: Եկամուտներ նա նույնպես ունեցել է, որոնք կազմել են 1 միլիոն 889 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում