2025 թվականին կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում․ ֆինանսների նախարար
ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ հաջորդ տարի կենսաթոշակների ավելացում բյուջեով չի նախատեսվում:
«Հնարավոր բարձրացումները կարող են տեղի ունենալ միայն անկանխիկ առևտրի դեպքում՝ հետվճարի չափը ավելացնելու միջոցով»,-ասաց նախարարը: