Զելենսկին հանդիպել է սկանդինավյան երկրների վարչապետների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետների հետ քննարկել է Կիևին տրամադրվող ռազմական օգնության հարցը, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Զելենսկին, մասնավորապես, հայտնել է. «Ուշադրության կենտրոնում է եղել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու շարունակականությունը, մասնավորապես պաշտպանության ոլորտում առանցքային կարիքները»,- հայտնել է Զելենսկին։
Նշվում է, որ սկանդինավյան երկրների վարչապետների հետ հանդիպումը կայացել է Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովից հետո։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում զենքի արտադրության ֆինանսավորումը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ մատակարարումները։