Դենիս Մացուևը գալիս է Հայաստան
Տաղանդաշատ դաշնակահար Դենիս Մացուևը, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ՝ հանդես կգա Հայաստանում մենահամերգով և հատուկ նախագծով՝ «Դասականն ու ջազը»։
Համերգի ծրագրում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ․
Յոհան Սեբաստիան Բախ՝ «Չակոնա» թիվ 2 Պարտիտից, դաշնամուրի համար փոխադրումը՝ Ֆ. Բուզոնիի
Լյուդվիգ Վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 23, երկ 57, ֆա մինոր, «Ապասիոնատա»
Էդվարդ Գրիգ՝ «Բանաստեղծական պատկերներ»
Սերգեյ Պրոկոֆև՝ Սոնատ թիվ 8, երկ 84, սի բեմոլ մաժոր:
Դենիս Մացուևը նոյեմբերի 8-ին հանդես կգա Դվին Մյուզիք Հոլում, իսկ նոյեմբերի 9-ին՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում։