Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս գերակայություն չէ
Հայաստանի ԱԳՆ-ն դեռ գարնանից սկսած շրջաբերականի նման տեքստ է ուղարկել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, դեսպանատներին, ապա և Դիլիջանում կայացած դեսպանահավաքում է ասվել, որ բառապաշարից հանեն «Հայոց ցեղասպանություն» բառը։ Ցանկացած բան, որը կառնչվի այդ թեմայի հետ, զրույց, որը կպարունակի այդ թեման, պետք է եթե ոչ ուղղակի ասել, որ դա ՀՀ գերակայությունների մեջ չի մտնում, դիվանագիտորեն շրջանցել։
Սա բավական բարդ խնդիր է, քանի որ աշխարհի տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և ճանաչել են ոչ թե հայերի սիրուն աչքերի համար, այլ իրենց քաղաքական շահերից ելնելով, հակաթուրքական ճնշման միջոց գործածելու համար։
Մի շարք երկրներ, որոնք խնդիրներ ունեն Թուրքիայի հետ, նույնիսկ քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը, այժմ անհեթեթ վիճակում են հայտնվելու։ Ստացվում է, որ Հայաստան պետությունը չի հետապնդում այդ հարցը։ Ուղղակի ցուցում է տրված, որ թեման առհասարակ դուրս գա, այլ երկրների ներկայացուցիչների հետ փոխհարաբերություններում չհիշատակեն, որպեսզի չզայրացնեն ՀՀ գործող իշխանությունների նոր «պապաներին»՝ Էրդողանին։
Հերմինե Սաֆարյան