Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян
uncategorized

Անկայուն վիճակ՝ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը

– Պարոն Խուդավերդյան, Պոլսո պատրիարքարանի ընտրությունների շուրջ տրամադրությունները կրկին լարվում են: Լուրեր կան, որ համայնքը նորից բարդ խնդրի առաջ է կանգնել: Ի՞նչն է այս իրավիճակի պատճառը:

– Պոլսո պատրիարքարանի ընտրությունները բավականին երկար ժամանակ է, ինչ գտնվում են հայ համայնքի, հայ հասարակության և թուրքական իշխանության ուշադրության կենտրոնում: Կասկած չկա, որ տեղի իշխանություններն ամեն կերպ փորձում են միջամտել ընտրություններին: Սա հանգեցնում է նման անկայուն տրամադրությունների ձևավորմանը: Քանի դեռ այս հարցի շուրջ տեղի իշխանությունների և հայ համայնքի միջև համաձայնություն չկա, նման անկայուն ու անորոշ վիճակը շարունակվելու է: Քանի դեռ չկա այն թեկնածուն, որը երկու կողմերի հավանությանը կարժանանա, այսպիսի լարված տրամադրությունները շարունակական կլինեն:

– Ամիսներ առաջ կարծես հստակ էր, որ հայ համայնքի կողմից ոչ ցանկալի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի առաջադրվելու: Այսօր հակառակ իրավիճակն է: Ի՞նչ նպատակ է հետապնդում նա:

– Արամ Աթեշյանը համարվում է այն գլխավոր թեկնածուն, ում սատարում են թուրքական իշխանությունները: Նրանք շատ լավ գիտեն, որ նա ոտքով և գլխով իրենց հավատարիմ է ու կանի այն, ինչ կցանկանան իրենք: Բոլորս հիշում ենք, որ Աթեշյանը բավականին անցանկալի վարքագծով է աչքի ընկել: Երբ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ընդունման մասին բանաձևը, նա հայ համայնքի անունից թելադրանքով ներողություն խնդրեց Թուրքիայի իշխանություններից: Այդ ժամանակ նրա հեղինակությունն ամբողջովին ընկավ: Բայց այս ամենին զուգահեռ՝թուրքական իշխանությունները ևս հասկանում են, որ Աթեշյանը որևէ հեղինակություն չունի հայ հոգևորականության և համայնքի շրջանում: Իսկ քանի դեռ այլ թեկնածու չեն գտել, շարունակելու են աջակցել Աթեշյանին:

– Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ թուրքական իշխանությունների հովանավորյալն առավելություն չի ունենա մյուսների նկատմամբ:

– Թուրքիան այնպիսի երկիր է, ուր բոլոր ոլորտները խիստ վերահսկվում են: Հայոց պատրիարքարանը ևս բացառություն չէ՝ տեղի իշխանությունները չեն ցանկանում ոչ մի օղակ բաց թողնել: Նման վարքագիծը դեմ է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին, իսկ Էրդողանի վարչակազմի օրոք Թուրքիան ավտորիտար երկիր է հիշեցնում: Այս առումով թուրքական իշխանությունները երբեք չեն համակերպվի Պոլսո հայոց պատրիարքի այն թեկնածուի հետ, որն իրենց վերահսկողության կամ հավանության տակ չի գտնվում:

– Թեկնածուների շարքում են նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Պոլսո պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ո՞ւմ միջև է լինելու պայքարը: Հայ համայնքն ի՞նչ կողմնորոշում ունի:

– Սկզբնական շրջանում հայ համայնքը և Հայոց կաթողիկոսն անձամբ լիազորել էր Բեքչյանին: Նա հայտարարել էր, որ Բեքչյանն այն միակ թեկնածուն է, ում հայ համայնքը ցանկանում է տեսնել պատրիարքի տեղում: Բայց ինչպես տեսնում ենք, Բեքչյանն այդքան էլ թուրքական իշխանությունների սրտով չէ: Նրանք այժմ ամեն բան անում են, որ Բեքչյանը գոնե հիմա պատրիարք չդառնա: Դրա համար էլ հետագայում առաջ քաշվեցին Մաշալյանի և Ձեր նշած մյուս թեկնածուների անունները: Մեծ հաշվով՝ անհնար է, որ թուրքական իշխանությունների հավանությանը չարժանացած մարդը պատրիարք դառնա: Իսկ ընտրության օրը նշանակված կլինի այն ժամանակ, երբ կողմերն, ի վերջո, փոխադարձ համաձայնության կհասնեն:

– Փոխադարձ համաձայնության հասնելը բարդ չէ՞:

– Միանշանակ: Համաձայնության հասնելը բավականին բարդ է, քանի որ հայ համայնքի և թուրքական իշխանությունների շահերը պատրիարքի հարցում տարբերվում են: Հայ համայնքը ցանկանում է տեսնել այնպիսի պատրիարքի, ով անկախ կլինի իր որոշումներում: Ցանկանում են տեսնել հայ քրիստոնյայի, այլ ոչ թե Ա. Աթեշյանի նման մի մարդու, ով հանձնված կլինի տեղի իշխանություններին: Բայց թուրքական իշխանություններն էլ ցանկանում են, որ տեղում վստահելի մարդ լինի, ում միջոցով հայ համայնքին կկարողանան լիարժեք վերահսկողության տակ պահել: Սա է իրենց նպատակը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում