ՀՀ-ն և նրա անունից բանակցողն իրավասու չէ միակողմանիորեն ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Հայաքվե»
Արցախի իրավունքների իրացմանը, ՀՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ցանկացած հանրային, քաղաքական նախաձեռնություն` ունենա այն գործող իշխանություններին քննադատող համատեքստ, թե ոչ, Ադրբեջանի կողմից գնահատվում է որպես ռևանշիզմ, որն արտահայտվում է բռնապետ Ալիևի և նրա խամաճիկների կողմից հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով։
Ադրբեջանի բռնապետը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ-ին անկլավների և միջանցքի անվան տակ նոր զիջումներ է պարտադրում, սպառնում նոր ներխուժումներով, հետևաբար՝ այս պայմաններում, շանտաժի այս մթնոլորտում ՀՀ-ն և նրա անունից բանակցողն իրավասու չէ միակողմանիորեն ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։