Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

«Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ թարգմանիչ, բանաստեղծ, կինոդերասան Գագիկ Շիրմազանը բավականին ծավալուն անդրադարձ էր կատարել Ստեփանավանի թատերական կյանքի ժամանակագրությանը՝ սկսելով այն 1883 թ.-ից և ավարտելով 1988 թ.-ով, երբ ավերիչ երկրաշարժի ժամանակ ավերվում է նաև Ստեփանավանի մշակույթի պալատի շենքը, որտեղ ներկայացումներով հանդես էր գալիս թատրոնը: Նա մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչ թատերական ներկայացումներ են բեմադրվել, որ դերասաններն ու դերասանուհիներն են հյուրընկալվել քաղաքի թատրոնում: Ներկայում պետության և Ստեփանավան համայնքի ներդրումների շնորհիվ հիմնովին վերանորոգվում է մշակույթի պալատը: Պարոն Շիրմազանն էլ իր հոդվածը հետևյալ կերպ էր ավարտել. «...մշակույթի պալատը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա վերջին, ինչին սրտատրոփ սպասում են բոլոր ստեփանավանցիները՝ միմյանց հարցնելով. «Կարող ա՞ թատրոնն էլ վերականգնեն»»:
 
Հենց սա էլ առիթ դարձավ նրա հետ մեր զրույցի: Ստեփանավանում թատրոնի առկայության անհրաժեշտության մասին խոսելիս զուգահեռներ ենք տանում Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի հետ: Շիրմազանն ասում է՝ այսօրվա պայմաններում սխալ կլինի մտածել, որ պետական թատրոնը կարող է սպասարկել ամբողջ մարզի բնակչությանը, բավարարել նրա մշակութային պահանջներն ու հետաքրքրությունները: «Երբ տարբեր առիթներով հրավիրվել եմ Վանաձորի թատրոն՝ ներկա գտնվելու ներկայացումների, տեսել եմ, որ թատրոն է այցելում Վանաձորի հասարակությունը: Այո, նույն թատրոնը կարող է հյուրախաղերի գալ Ստեփանավան, բայց հյուրախաղերը հաճախակի չեն կարող լինել, տարաբնույթ խնդիրներ կան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նա:
 
Վերհիշելով Ստեփանավանի թատրոնի անցած ճանապարհը՝ նշում է՝ երբ դրա կարգավիճակը պետականից փոխվեց ժողովրդականի, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: «Որոշակի դերասանական տաղանդով օժտված մարդիկ, որոնք աշխատում էին տարբեր ձեռնարկություններում, մասնակցում էին ժողովրդական թատրոնի ներկայացումներին: Ներգրավվածությունն ավելի էր լայնանում: Բավականին լավ ավանդույթներ էին ձևավորվել: Օրինակ՝ երբ դեռ երեխա էի, լավ եմ հիշում, որ թատրոնում ցանկացած նոր ներկայացման մեր ընտանիքը պետք է ներկա գտնվեր: Ներկայացումներն առիթ էին նաև, որ քաղաքի մտավորականության ներկայացուցիչները շփվեին իրար հետ: Եթե այն ժամանակ խոսք լիներ թատրոնի մասին և զրուցակիցդ չկարողանար քեզ հետ զրուցել այդ թեմայի շուրջ, բոլորը զարմանում էին՝ դու այս քաղաքից չե՞ս, թատրոնում չե՞ս եղել: Եվ մարդիկ փորձում էին այդ մակարդակը պահել: Մթնոլորտը լրիվ այլ էր, հիմա դա չկա: Ատեփանավանի մշակույթի պալատը, դրա պտտվող բեմը միշտ է գրավել ստեղծագործողներին:
 
Տեխնիկական այդպիսի հնարավորություններով շատ քչերը կարող էին պարծենալ: Դեռևս խորհրդային վերջին տարիներին Հրաչյա Ղափլանյանը Դրամատիկական թատրոնը մշտապես հյուրախաղերի էր բերում Ստեփանավանի մշակույթի պալատ: Նրանք նաև վարպետաց դասեր էին կազմակերպում այստեղ գործունեություն ծավալող դերասանների համար»,-հավելում է մեր զրուցակիցը:
 
Շիրմազանն իր համար նպատակ է սահմանել՝ Ստեփանավանի թատրոնը պետք է վերականգնել: Նա արդեն իսկ զրույցներ է ունեցել թատերական տարբեր գործիչների հետ, նրանցից ոգևորության և աջակցության խոսքեր լսել, այժմ ցանկանում է կոնկրետացնել այդ շփումները և հասկանալ, թե տեխնիկական ու ստեղծագործական կազմի առումով ինչ քայլերի հերթականությամբ պետք է առաջ շարժվել: «Կապերի հաստատում, նախնական համաձայնություններ՝ մասնակցության, օգնելու, կազմակերպելու: Առաջին քայլերը սկսել եմ, սա իմ կյանքի նպատակն է: Կարևոր է նաև, որ մշակույթի պալատում ավարտվեն վերանորոգման աշխատանքները»,-ասում է նա:
 
Ընդգծում է՝ այսօր նպատակը թատերախումբ ստեղծելն է, որը հեռանկարում կունենա քաղաքային թատրոն դառնալը: «Սկզբում քասթինգ կիրականացնենք, փոքրիկ թատերախումբ կձևավորենք և կսկսենք մեր ներկայացումները: Այսօր կա այն պրակտիկան, որ տարբեր թատրոններից դերասանների և ռեժիսորների են հրավիրում այլ թատրոններ, սա ևս կարող ենք մեծապես կիրառել: Չպետք է պատնեշներ դնենք մեր և մյուս ստեղծագործական կոլեկտիվների միջև: Հակառակը՝ կարծում եմ, որ Աբել յանի անվան պետական թատրոնը կարևոր դերակատարում կունենա, օրինակ՝ նույն վարպետաց դասեր անցկացնելու առումով: Մշակույթի տանն այսօր էլ գործում է թատերական խմբակ դպրոցահասակ երեխաների համար: Կան նաև ասմունքի, ձեռագործ աշխատանքների խմբակներ, ինչպես նաև պարի համույթ: Այսօր քաղաքում հետաքրքիր ուսումնական հաստատություններ ունենք:
 
Դպրոցները մի կողմ դրած՝ գործում են Գյուղատնտեսական պետական քոլեջը, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի մասնաճյուղը: Այսինքն՝ կան ուսանողներ, որոնց ևս պետք է ներգրավել ստեղծագործական մթնոլորտի մեջ: Գուցե շատերն իրենց մեջ բացահայտեն սերը դեպի թատրոնն ու բեմը: Հեռախոս, ինտերնետ, ամեն ինչի գոյությունը հասկանալի է, բայց կենդանի շփումն անփոխարինելի է: Իհարկե, ներկայացումները ևս պետք է հետաքրքիր լինեն: Դրանցում հանդիսատեսն ինքն իրեն, իր հարևանին ու բարեկամին պետք է տեսնի, իրադարձությունները ու կերպարները պետք է մեր կյանքից վերցված լինեն»: Ստեփանավանում թատրոնի գործարկումն ուղղված է քաղաքում մշակութային մթնոլորտի վերականգնմանը:
 
«Այդ մթնոլորտը հատուկ է եղել Ստեփանավանին: Սա արդյունաբերական քաղաք չէ, այն ավելի շատ հանգստի, զբոսաշրջության, մշակութային կենտրոն է եղել: Օրերս Ստեփանավանում նշվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի հայտարարած ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը: Մշակույթի պալատը բավականին գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել: Թումանյանական մոտիվներով շատ հետաքրքիր ներկայացում էր բեմադրված տարբեր հերոսներով: Բոլորն էին նշում, որ «կարոտ» են նման միջոցառումների: Ունենք մշակույթի և ժամանցի կենտրոն, որը ստեղծված է Ստեփան Շահումյանի թանգարանի հիման վրա: Այն դարձել է Ստեփանավանի այցեքարտն իր փոքր բեմով ու փոքր դահլիճով: Օրերս Երևանի կամերային երգչախումբը ելույթ ունեցավ այդտեղ: Նրանց ելույթը նվիրված էր Կոմիտասի 155-ամյակին: Այն հրաշալի ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից»,-ասում է մեր զրուցակիցը:
 
Մշակույթի տարածման կարիք ունենք հատկապես մարզերում, քանի որ երբեմն տպավորություն է, թե ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, իսկ մարզերի պարագայում՝ մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում: «Շատ բան կախված է ոլորտի պատասխանատուների վերաբերմունքից: Իմ այս նախաձեռնությունը ողջունել է նաև Ստեփանավան համայնքի ղեկավարը՝ Արմեն Գրիգորյանը: Առանց իր պատրաստակամության և աջակցության նման նախաձեռնություն կյանքի կոչելը բարդ կլինի»,- եզրափակում է Գագիկ Շիրմազանը, որն այժմ Ստեփանավան համայնքի ղեկավարի խորհրդականն է:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում