Լոռու մարզում բախվել են Ford Transit-ն ու 06-ը. գիշերային ակումբի պարուհին տեղափոխվել է հիվանդանոց (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1.7-րդ կմ հատվածում՝ «Ռոսիա» գիշերային ակումբի հարևանությամբ, բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 33-ամյա Վահե Յարիբեկյանի վարած Ford Transit մակնիշի 35 ՍV 942 համարանիշի և Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 21-ամյա Մարտուն Սիրադեղյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 36 ՏՕ 413 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Մ.Սիրադեղյանն ու նրա ուղևոր, 30-ամյա Հրանուշ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում