Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հանրությանը, կարծես, առանձնապես շատ չի հետաքրքրում, թե, օրինակ՝ նույն Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ հիմնական թեզեր են գեներացվում, տարածվում ու արմատավորվում հանրային գիտակցության մեջ և ընկալումներում: Հասկանալի է, որ տվյալ դեպքում, երբ նշում ենք՝ «չի հետաքրքրում», խոսքը մասնագիտական շրջանակների, ասենք՝ թուրքագետների կամ ադրբեջանագետների մասին չի, ամենևին: Մասնագետներն, իհարկե, հետևում են հարևան երկրների զարգացումներին, քարոզվող թեզերին, պարբերաբար ներկայացնում են իրենց դիտարկումների հանրագումարները հրապարակային ելույթներով: Բայց լայն ընդգրկմամբ, հանրության մեծ խմբերի, շերտերի առումով, մարդիկ հիմնականում անտեղյակ են մնում այդ ամենից:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության պայմանագրի», առհասարակ՝ «խաղաղության» ագրեսիվ քարոզչությամբ փաշինյանական իշխանություններին ու նրանց շահերն սպասարկողներին հաջողվել է մշուշել հանրային կարծիքն ու ընկալումները Հայաստանում... Իսկ ի՞նչ կա իրականում Թուրքիայում, իրականում թուրքական հանրությանը, առավել ևս՝ ադրբեջանականին ի՞նչ նարատիվներ են փոխանցվում, ի՞նչ են նրանք ասում իրենց ժողովուրդներին, ինչի՞ են նախապատրաստում, ինչպե՞ս են մեկնաբանում նաև մեզ հայտնի որոշակի իրադարձություններ, ի՞նչ շեշտադրումներով: Ահա, այդ ամենին Հայաստանում հաճախ մակերեսայնորեն են նայում և շատ քիչ են ուշադրություն դարձնում, ու շատ քչերն են ուշադրություն դարձնում: Վերցնենք թեկուզ այնպիսի աղմկահարույց իրադարձություն, ինչպիսին էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնած Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Թուրքական գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցները, հսկայական լսարան ունեցող մեկնաբանները (կարծիք ձևակերպող-ձևավորողները) առանձնահատուկ ընդգծել են փաստը, որ Փաշինյանն իր ոտքով է գնացել (եկել) Նյու Յորքում գտնվող «թուրքական տուն», այն է՝ Թուրքիայի տարածք: Դա թուրքական մեկնաբաններն ընդգծում են որպես Հայաստանի խեղճության, թուլության և Թուրքիայի հզորությունն ընդունելու, Թուքիայի ու թուրքերի առաջ խոնարհվելու հանգամանք: Հատուկ ընդգծում են, թե Փաշինյանն այնքան խելացի է, որ հրաժարվում է Հայոց ցեղասպանության հարցից, որ Արևմտյան Հայաստանը հայրենիք չի համարում, որ երջանկացած է Էրդողանի ընդունելությանն արժանանալու, նրանից իր՝ թուրքական տիրապետության մասին գիրքը նվեր ստանալու համար: Ավելին, թուրքական մեկնաբանները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում «նախկիններին», մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նրանց համարում ազգայնականներ, ռևանշիստներ, նշում, որ նրանք երազում էին «մեծ Հայաստանի» մասին, բայց, այ, Փաշինյանը իրատես է և հասկանում է, որ Հայաստանը չի կարող ունենալ և չունի որևէ այլ հեռանկար, քան թուրքական վիլայեթ դառնալը, Թուրքիային ու Ադրբեջանին Սյունիքը որպես միջանցք նվիրելը:

Այսինքն, թուրքական հանրային կարծիքի ձևավորման վրա աշխատող կառույցներն ու հարթակները, իրենց պետական քաղաքականությանը համահունչ, տարածում ու արմատավորում են մի քանի հիմնական թեզ, եթե կարելի է այդպես ասել: Նախ՝ ըստ թուրքական քարոզչական թեզերի, չի եղել ոչ մի Հայոց ցեղասպանություն, և Հայաստանն ու հայերը որքան շուտ դա ընդունեն, այնքան՝ լավ, բնականաբար, առաջին հերթին՝ Թուրքիայի ու թուրքերի համար: Այդ համատեքստում ողջունում են Փաշինյանին ու նրա գլխավորած իշխանությանը, այդ իշխանության ղեկավարներին: Նրանց թուրքերը հիշատակում են որպես գրեթե հրապարակավ Հայոց ցեղասպանությունն ուրացած գործիչների: Ընդհանրապես, թուրքերին չափազանց հուզում ու հետաքրքրում է հարցը, որ Հայաստանը պաշտոնապես ուրանա Հայոց ցեղասպանությունը, հայտարարի, որ նման բան չի եղել, առնվազն՝ վիճելի ինչ-որ բաներ հայտարարվեն, ինչը, ի դեպ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարբերաբար անում են՝ արդեն մեր հանրային դաշտ նետելով խայտառակ թեզեր՝ ցեղասպանության զոհերի թիվը պարզելու, ոչ թե Թուրքիային, այլ երրորդ երկրների պատճառ բերելուն և այդպես շարունակ:

Այդ թուրքական քաղաքաքարոզչական թեզերն ու դրանց շրջանառումը, բնականաբար, ոգևորությամբ են ընդունվում թուրքերի կողմից: Հաջորդը՝ թուրքական քարոզիչները, մատնացույց անելով Փաշինյանին ու նրա հայտարարությունները, առանձնահատուկ շեշտում են, որ հայերը վերջապես հասկացել են, որ ավելի լավ է՝ կուշտ փորով ապրել, քան թե դիմադրել թուրքական զավթողական ու հակահայ քաղաքականությանն ու դրա ծավալմանը: Պարզ ասած՝ թուրքերը, բնականաբար, ուրախանում են, որ Հայաստանում պաշտոնական քարոզչությունը կառուցվում է «կուշտ փոր» ունենալու և ազգային ինքնությունից հրաժարվելու խայտառակ թեզերի վրա: Ադրբեջանական քարոզչությունն ու իրենց հանրությանը ներշնչվող նարատիվները թուրքականից, կարծես, այնքան էլ չեն տարբերվում ընդհանուր առմամբ: Բայց այստեղ էլ կան նրբություններ: Ադրբեջանական քարոզչությունը հիմա շատ ավելի ագրեսիվ տոնայնությամբ շեշտադրումներ է անում Հայաստանից հարյուր միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ պահանջելու վրա (օկուպացիայի համար), ծաղրական տոնայնությամբ շեշտվում է, թե՝ «ռուսները ձեզ չպաշտպանեցին», միայն պարսիկներն են ձեր հույսը մնացել, բայց նրանց հարցն էլ կլուծվի: Հայաստանը շարունակաբար նշում են որպես «Արևմտյան Ադրբեջան», խոսում են այդ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին, Փաշինյանին մի կողմից ծաղրում են, մյուս կողմից՝ մուննաթ գալով «հիշեցնում» այս կամ այն պայմանավորվածության ու դա կատարելու անհրաժեշտության մասին:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը չեղյալ հռչակելու, Հայաստանի բանակը ցրելու մասին են խոսում ու այդպես շարունակ: Եթե հակիրճ, ապա այսպիսին են Թուրքիայում ու Ադրբեջանում իրականում տարածվող «գաղափարները» այս պահի դրությամբ: Այդ համատեքստում կուզենայինք ուշադրություն հրավիրել «Ալֆա Նյուզի» մեր գործընկերների նոր՝ «Իրական Թուրքիա» հեռուստանախագծի վրա, որը կոչված է համակարգված ներկայացնել թուրքական, ադրբեջանական առանցքային լրատվամիջոցներում հայկական թեմայով անդրադարձները: Այսինքն՝ օգնում է հանրության լայն շերտերին՝ հասկանալ, թե Թուրքիայում ու Ադրբեջանում ինչ են շնչում և արտաշնչում մեր երկրի ու մեր ազգի դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում