ՊԵԿ նորանշանակ պաշտոնյան 2 ավտոմեքենա է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ցանցային ենթակառուցվածքների և սարքավորումների սպասարկման բաժնի պետ Գալուստ Գալստյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նորանշանակ պաշտոնյան հայտարարագրել է մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ «MERCEDES–BENZ 230 KOMPRESSOR» և «NISSAN MARCH 1.2» մակնիշների:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 7–ի դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ և 20 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներ ևս ունեցել է, որոնք կազմել են 3 միլիոն 823 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավարձից:
Նշենք, որ Գալստյանը մինչ բաժնի պետի պաշտոնը ստանձնելը՝ 2016–2017 թթ. աշխատել է նույն բաժնում որպես ցանցային ադմինիստրատոր: Իսկ մինչ այդ էլ՝ 2014–2016 թթ. աշխատել է ՖՆ ՏՏ Վարչության ցանցային ենթակառուցվածքների և սարքավորումների սպասարկման բաժնի ցանցային ադմինիստրատոր:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում