Գաբի Գալոյան . Մենահամերգ Yans - ում
Սեպտեմբերի 15 - ին Yans ակումբում տեղի կունենա Գաբի Գալոյանի մենահամերգը :
Մեծ հաջողություն և հեղինակություն վայելող պրոդյուսերական ընկերությունը ի դեմս Կարպիս Թիթիզյանի երիտասարդ երգչուհու միջոցով հայ ակունքային երգի տարածումն ու քարոզումը անհրաժեշտ քայլ է համարել : Մենահամերգից առաջ հանդիպեցինք ամերիկաբնակ բարերար , " Լևոն Թրավել " ընկերության տնօրեն Կարպիս Թիթիզյանի և Գաբի Գալոյանի հետ : Past.am - ի հետ զրույցը ստորև :
Պարոն Թիթիզյան լինելով պատկառելի լուրջ գործարար դուք մշտապես գտնվում եք արվեստը ներկայացնող անձանց կողքին , Լոս Անջելոսում ամենահաջողված մենահամերգների ու նախագծերի կազմակերպիչ և այդ շարքը կարելի է շարունակել , ինչպես է ստացվել ձեր համագործակցությունը երիտասարդ երգչուհի Գաբի Գալոյանի հետ :
Երիտասարդ սերունդը մշտապես պիտի լինի մեր ուշադրության կենտրոնում ու առաջին հերթին իրենք պիտի ունենան աջակցություն , քանի որ հայ մշակույթի պահպանումն ու շարունակության ապահովումն իրենք են : Գաբին անուշիկ ձայնով երգչուհի է , մասնագիտացված կրթությամբ , աշխատասեր է , բեմի մարդուն , արտիստին հարիր տվյալներ կան նրա մեջ , մենք սիրով նրա կողքին ենք և միասին իրականացնում ենք " Հայաստան " նախագիծը " : Այդ շրջանակներում արդեն իսկ ձայնագրվել է նույնանուն երգ , որի պրեմիերան տեսահոլովակի ձևաչափով կցուցադրվի մենահամերգի ժամանակ :
Մենահամերգի նպատակը որն է :
Օրերս Երևանում են գտնվում Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, Հայ օգնության միության ղեկավարությունը սփյուռքի տարբեր քաղաքներից , հրավիրյալների շարքում են երևանաբնակ արվեստագետներ , մեր նպատակն է , որպեսզի ցույց տանք մաքրամաքուր , անաղարտ արմատական հայ երգը : Համերգի ընթացքում նվագախումբ է աշխատելու բեմում , հիմնականում ազգային գործիքներ են ներկայացված : Այսօր սփյուռքը հոգնել է կոմերցիոն ռաբիսից , մարդիկ ամենապարզ , հայկական , արյան մեջ ապրող ազգայինն ու աշուղականը լսելու պահանջն ունեն : Երգացանկում մեկ ժող . երգ կհնչի Քեսաբի բարբառով , կարծում եմ ներկաներից յուրաքանչյուրը կգտնի իր երգը , որը միշտ մտքի ու հոգու հետ է որպես հայ օտար հողում :
Գաբի խոսակցություններ կան , որ ոճային փոփոխություն է կատարվել ձեր կարիեռայում:
Սա ինձ համար գեղեցիկ երաժշտական նախագիծ է , որում ես հանդես եմ գալիս ժող.երգ ժանրում , սակայն ինձ համարում եմ էթնո- փոփ ոճում աշխատող երգչուհի : "Հայաստան " անվանումը կրող այս նախագիծը իր շարունակությունը կունենա Արցախում և արտերկրում : Հետագայում ունենք ծրագրեր, որոնք կրկին տարբեր ժանրերում են :