Նորանշանակ պաշտոնյան 80 հազար դրամ արժողությամբ բաժնետոմսեր ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Սերգեյ Պատուրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ հուլիսի 1–ին աշխատանքի անցած պաշտոնյան հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկ ավտոտնակ և երկու շարժական գույք՝ «VAZ 21074» մակնիշի ավտոմեքենա ու «Daichi 200cc» մակնիշի մոտոցիկլ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 80 հազար դրամ արժողությամբ բաժնեմտոմս, իսկ դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 22 հազար դրամ, 1835 ամերիկյան դոլար և 1951 եվրո:
Պատուրյանի եկամուտները կազմել են 3 միլիոն 414 հազար դրամ և ստացվել 317 հազար 520 դրամ կենսաթոշակից և 3 միլիոն 96 հազար դրամ աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում