Այս տարի արևային էներգետիկ համակարգերի հզորությունը կաճի 29 տոկոսով
Այս տարի գլոբալ տեղադրված արևային էներգետիկ համակարգերի հզորությունը, ինչպես սպասվում է, կաճի 29 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ, հասնելով 593 գիգավատտի, ինչը ռեկորդային կլինի և կգերազանցի ոլորտի կանխատեսումները: Ըստ միջազգային էներգետիկ վերլուծական կենտրոնի՝ Ember-ի զեկույցի, համաշխարհային արևային էներգետիկ հզորությունը շարունակում է աճել՝ 2023 թվականին 87 տոկոսով ավելանալուց հետո:
Հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում շահագործման է հանձնվել 292 գիգավատտ նոր հզորություն, և եթե այս տեմպը պահպանվի, 2024 թվականին կավելանա 593 գիգավատտ արևային էներգետիկ հզորություն, ինչը 29 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ: Կանխատեսվում է, որ այս աճը կգերազանցի ոլորտի կանխատեսումները և ռեկորդային կլինի:
Չինաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Գերմանիան և Բրազիլիան կունենան այս տարի շահագործման հանձնված ընդհանուր հզորության 75 տոկոսը: Սպասվում է, որ Չինաստանը, որտեղ առաջին կիսամյակում հզորությունների աճը կազմել է 28 տոկոս՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, այս տարի կտեղադրի 334 գիգավատտ և կունենա համաշխարհային նոր հզորությունների 56 տոկոսը: Հնդկաստանում այս տարի սպասվում է 23 գիգավատտ արևային էներգետիկ հզորության շահագործման հանձնում:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Աննա Բարսեղյան