Ձենդ կտրի, «տոժը մնե». Լեւոն Իգիթյանը՝ դաստիարակի դերում (տեսանյութ)
Armtimes.com-ը գրում է.
Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանին ակնհայտ դուր չեկավ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ակտիվությունը: Նա ձայնի իրավունք խնդրեց եւ առաջարկով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Պարոն քաղաքապետ, ես մի առաջարկություն ունեմ, որ այս պիոներական մակարդակին վերջ տանք: Քաղաքապետարանում պետք ա նորընտիր ավագանիների համար կուրսեր բացել, որ կվալիֆիկացիան բարձրանա, որ էս մեր նիստերը չվերածվեն քննության, արդարացման եւ այլն»,- հայտարարեց Լեւոն Իգիթյանը: Մարինա Խաչատրյանը տեղից հակադարձեց Իգիթյանին, որը, սակայն լսելի չէր: «Ձենդ կտրի, «տոժը մնե»»,- սաստեց Լեւոն Իգիթյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
տեսանյութը՝ Armtimes.com-ի