Սպանություններ Էջմիածնում. կրակել են Toyota Land Cruiser-ի վրա, կա 2 զոհ, դեպքի վայրում հայտնաբերվել է մեծ թվով պարկուճներ (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի թիվ 68 տան մոտ անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված հրազենից կրակոցներ են արձակել Toyota Land Cruiser մակնիշի A 001 OX 93 ռուսական համարանիշներով ավտոմեքենայի ուղղությամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ավետիսյանը և Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 108 տան բնակիչ՝ 44-ամյա Կարեն Դավթյանը հրազենային բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել են։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գևորգ Հակոբյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում