Անհետացած Ту-154-ում եղել են Ալեքսանդրովի անվան համույթը և 9 լրագրող
Սոչիում անհետացած Ту-154 ինքնաթիռում եղել են Ալեքսանդրովի անվան համույթի արտիստները և 9 լրագրող: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամլո ծառայությանը:
«Ռադարներից անհետացած Ту-154 ինքնաթիռում եղել են ՌԴ զինված ուժերի զինծառայողները, նաև «Խմեյմիմ» ավիաբազայում (Սիրիա) Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիախմբին Նոր տարվա կապակցությամբ շնորհավորելու մեկնող Ալեքսանդրովի անվան համույթի արտիստները և ռուսական ԶԼՄ-ների 9 ներկայացուցիչ»,- ասվում է հաղոդագրության մեջ:
Գերատեսչությունում հավելել են, որ ինքնաթիռի որոնմանը ներգրավված են ՌԴ ՊՆ և մյուս դաշնային գերատեսչությունների բոլոր որոնողա-փրկարարական ծառայությունները: