ԶՊՄԿ-ն նոր սարքեր է տեղադրել օդի մաքրության համար
Սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր», որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին։ Հանքարդյունաբերական ամենախոշոր ձեռնարկությունները Հայաստանում գտնվում են Սյունիքի մարզում։ Հանրության շրջանում տարածված մտահոգություն կա, որ եթե հանքը կա, օդը մաքուր չէ, հիվանդություններն անպակաս են։ Թվերը, մինչդեռ, հակառակն են փաստում։ Կապանում ու Քաջարանում օդում փոշու ամսական միջին կոնցենտրացիաները թույլատրելիի սահմաններում են, մինչդեռ այլ բնակավայրերում բարձր են։ Կապանում և Քաջարանում օդի մաքրությունը հավասար է Ծաղկաձորին։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ամենօրյա մշտական դիտարկում են իրականացնում օդի մաքրությունը պարզելու համար։ Նորագույն սարքեր են տեղադրել, որոնք տվյալները հավաքում են, արձանագրում, որ օդի մաքրությունը կոմբիանտի հարակից տարածքներում սահմանվածին մոտ է։
ԶՊՄԿ բնապահպանական ուղղությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է։ Նոր ջրային թնդանոթների համակարգը կանխում է փոշու հոսքը հանքավայրից դուրս։ Բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ, մինչև տարվա վերջ կտեղադրվեն ևս երեքը, իսկ 2025 թ․-ին նախատեսվում է 5-7 հատ նոր ջրային թնդանոթի տեղադրումը։
Ջրի շիթային թնդանոթներ կիրառվում են աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ընկերություններում։
Անահիտ Մինասյան