Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения
uncategorized

Հայաստանը պատրաստ է տարեկան երեք միլիոն զբոսաշրջիկ ընդունել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա առաջին կիսամյակի՝ հունվար–հուլիս ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճ ենք ունեցել, որը 24,2%–ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների նկատմամբ: Բացարձակ թվով ընդհանուր զբոսաշրջային այցելությունները կազմել են 622 հազար 381: Աճ ապահովող երկրների թվում են եղել Ռուսաստանը, Վրաստանը, Եվրամիության երկրները, Իրանը: Միաժամանակ հեռավոր արևելյան երկրներից այս տարի նույնպես նկատելի ու հետաքրքրիր դինամիկա կա, և նրանք նույնպես մասնակից են այս աճին: Մասնավորապես Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի և Ֆիլիպինների քաղաքացիներն են Հայաստան շատ այցելել:

Այս մասին «Փաստին» պատմեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս տարվա նման ակտիվությունը, Ապրեսյանը պատասխանեց, որ սա համալիր միջոցառումների և այդ երկրներում նպատակային, ակտիվ մարքեթինգային միջոցառումների իրականացման արդյունք է:

Պատճառներից է թե՛ այդ երկրների քաղաքացիների համար Հայաստանի հասանելիության բարձրացումը, թե՛ սահմանային անցման գործընթացի դյուրացումը և թե՛ այստեղ գալու մատչելիությունը:

Ըստ Ապրեսյանի՝ այս շարքում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, ինչի պատճառներից մեկն էլ հասանելիությունն է. ՌԴ քաղաքացիների համար Հայաստանում գործում է առանց վիզայի մուտքի ռեժիմ, բացի դրանից այս տարվանից լրացուցիչ հնարավորություն տրվեց նրանց ներքին անձնագրով Հայաստան գալու: Ըստ մեր զրուցակցի՝ մոտ ապագայում այս ամենն իր զգալի ազդեցությունը դեռ ունենալու է:

Ապրեսյանը նաև պատմեց, որ տարեսկզբից Հայաստանը դրսում ներկայացնելու և ճանաչելի դարձնելու ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել: Այդ նպատակով արդեն իսկ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել: Նրա ներկայացմամբ՝ այս տարվա ընթացքում Հայաստանի մասին մի քանի ֆիլմեր են նկարահանվել ռուսների կողմից:

«Վերջերս համագործակցել ենք երեք հեղինակավոր հեռուստաընկերությունների հետ՝ ЮТВ, НТВ և ОРТ: ЮТВ–ի հետ նկարահանվել է «Посольство красоты» ֆիլմը, որը հոկտեմբերին կհեռարձակվի: НТВ–ին աջակցել ենք նկարահանելու հայկական թարխունի, ռեհանի, դրանից պատրաստվող եթերային յուղի, խտանյութի և օշարակի մասին պատմող ֆիլմ: Սա երկրի իմիջի, ինչու չէ նաև զբոսաշրջության ցուցանիշների բարձրացման առումով շատ կարևոր է:

ОРТ–ին աջակցել ենք հայ երկարակյացների մասին ֆիլմ նկարահանելու գործում, որը սեպտեմբերի 10–ից եթեր կգնա «Теория заговора» ծրագրի շրջանակներում»,– նշեց նա:

Բացի սրանից ֆիլմեր են նկարահանվել ֆիլիպինցիների ու կորեացիների կողմից ևս: Սրան զուգահեռ Իսրայելից ու Ուկրաինայից տուրօպերատորների այցեր են իրականացվել:

Հարցին, թե ծով, մերձարևադարձային բնություն ունեցող երկրներին Հայաստանն ի՞նչ կարող է առաջարկել կամ ի՞նչ փորձեր են արվում մեկ անգամ Հայաստան այցելած մարդուն կրկին այստեղ բերելու համար, Ապրեսյանը պատասխանեց.

«Մեր քաղաքականության հիմնական խնդիրներից է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումը, շուկաների դիվերսիֆիկացումը, դրանց պատշաճ փաթեթավորումը և այդպիսի մրցունակ արդյունքներով Հայաստանի ներկայացումը համաշխարհային շուկայում»: Հարցին էլ, թե կոմիտեի կողմից գոյություն ո՞ւնի մի հաշվարկ, որը ցույց կտա, թե Հայաստանը տարեկան որքան զբոսաշրջիկ կարող է ընդունել, մեր զրուցակիցն ասաց, որ ոչ միայն հաշվարկ կա, այլև իրենք նպատակ ունեն առաջիկա 5 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների տարեկան թիվը հասցնել 3 միլիոնի: Ընդ որում 2016 թ. այդ թիվը կազմել է 1 միլիոն 260 հազար դրամ:

Նշենք նաև, որ ըստ հետազոտությունների` մեկ վիճակագրական զբոսաշրջիկը Հայաստանում մեկ այցելության դեպքում միջինում ծախսում է 700–800 ԱՄՆ դոլար: Ըստ այս հետազոտության՝ կարող ենք ասել, որ այս տարի միայն զբոսաշրջության շնորհիվ ունեցել ենք ավելի քան 460 միլիոն դրամի եկամուտ:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում