ԴԱՀԿ–ի աշխատակիցը 6 միլիոն դրամ փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԴԱՀԿ ապահովող ծառայության ՊԵԿ հայցերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված Արմեն Հովսեփյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հովսեփյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երկու ավտոմեքենա «NISSAN TIIDA 1.6 I» և «NISSAN TEANA 250XV V6» մակնիշների: Փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 6 միլիոն դրամ:
Նորանշանակ պաշտոնյայի դրամական միջոցներն ու եկամուտները մինչ ԴԱՀԿ ապարատում աշխատանքի անցնելը բավական քիչ են եղել: Դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 256 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում