Բարձրացվել է պատուհանների համար նախատեսված կիսաթափանցիկ արևային վահանակների արդյունավետությունը
Գիտության և տեխնոլոգիաների MISIS համալսարանի մասնագետները, որպես գիտնականների միջազգային թիմի մաս, առաջարկել են պերովսկիտային արևային մարտկոցների վրա էլեկտրոդների իոնային ճառագայթով ցրելու նորարարական տեխնիկա: Այն թույլ է տալիս ստանալ կիսաթափանցիկ ինդիումի անագ օքսիդի ծածկույթ ցանկալի հատկություններով, առանց վնասելու վահանակի այլ շերտերը: Դրա շնորհիվ հետազոտողները բարձրացրել են արևային վահանակների արդյունավետությունը 3,12 %-ից մինչև 12,65 %-ի: Այս մասին cnews.ru-ին հայտնել են համալսարանի ներկայացուցիչները։
Ժամանակակից արդյունաբերության մեջ ինդիումի անագի օքսիդն օգտագործվում է նոր տեսակի արևային մարտկոցներ ստեղծելու համար, որոնք կարող են ոչ միայն էլեկտրաէներգիա արտադրել, այլ նաև թափանցիկ են։ Այն կիրառվում է պերովսկիտային արևային բջիջների վրա օգտագործելով մագնետրոնային ցողում: Այնուամենայնիվ, այդ ձևով ձևավորված ծածկույթն ունի բազմաթիվ թերություններ, ինչը հանգեցնում է շփման դիմադրության բարձրացման և, որպես հետևանք, արևային մարտկոցների ցածր արդյունավետության: Այդ խնդիրը լուծելու համար էլ MISIS-ի գիտնականներն առաջարկել են էլեկտրոդների նստեցման այլընտրանքային մոտեցում, որն իոնների կենտրոնացված փնջի օգտագործումն է, ի տարբերություն մասնիկների նախկին «ռմբակոծման»։ Փորձարկման արդյունքները հրապարակվել են Solar Energy Materials and Solar Cells ամսագրում:
«Մեր մշակումը կօգնի ստեղծել երկու տեսակի արևային մարտկոցներ՝ կիսաթափանցիկ, որոնք կարող են տեղադրվել տների պատուհանների մեջ և տանդեմ: Կիսաթափանցիկ տարրերը, բացի էլեկտրաէներգիա արտադրելուց, ունակ են տեսանելի լույս փոխանցել։ Այդ ամենը ճարտարապետներին և դիզայներներին թույլ կտա ինտեգրել արևային բջիջները պատուհանների, ճակատների և այլ կառույցների մեջ տարբեր ձևերով», - ասել է NUST-ի ինժեներ Լև Լուչնիկովը:
Իոնային ճառագայթների նստեցումն ունի նաև ավելի ցածր գնային առավելություն, մինչդեռ արևային բջիջներում ինդիումի անագի օքսիդի կիրառման այլ մեթոդներ միջինում պահանջում են ավելի շատ նյութեր և ժամանակ, ինչը գործնական չէ արդյունաբերական արտադրության տեսանկյունից:
«Ապագայում մենք կշարունակենք աշխատել պերովսկիտի և սիլիցիումի տանդեմ արևային մարտկոցների վրա: Նրանք ունեն բազմաշերտ ֆոտոգալվանային կառուցվածք, որում երկու կամ ավելի ֆոտոակտիվ նյութեր միացված են հաջորդաբար արևի լույսն ավելի արդյունավետ օգտագործելու համար»,- նշել է Լև Լուչնիկովը։
Հետազոտությունն իրականացվել է NUST համալսարանի «Ապագայի նյութեր» ռազմավարական նախագծի շրջանակներում, որն էլ Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության «Առաջնահերթություն-2030» ծրագրի շրջանակներում է:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]