«Չի հասցրել արգելակել». 11-ամյա աղջկա կյանք խլած պատահարի մասնակից «Համեր»-ի վարորդը ևս կալանավորվեց
Yerkir.am-ը գրում է.
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել սեպտեմբերի 5-ին Երևանի Աճառյան փողոցում 11-ամյա աղջնակի կյանք խլած վթարի մասնակից, «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռան՝ 23-ամյա Արթուր Հակոբյանի և ԱԻՆ աշխատակից 27-ամյա Լևոն Հակոբյանի նկատմամբ:
Նշենք, որ ԱԻՆ աշխատակից Լևոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Իսկ Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Yerkir.am-ի հետ զրույցում Արթուր Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ու կալանքի որոշումն ապօրինի է: Հովիկ Արսենյանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի խուսափել քննությունից, բացի այդ օժանդակել է նախաքննական մարմին, օբյեկետիվ իրականությունը վերհանեու հարցում` նախաքննական մարմնին ներկայացնելով հարակից բենզալցակայնում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում