Ռուսաստանում ստեղծել են ճկուն արևային վահանակներ
Ընդամենը մի քանի միկրոն հաստությամբ ճկուն արևային մարտկոցներ են ստեղծվել Սանկտ Պետերբուրգի ազգային հետազոտական ակադեմիական համալսարանի գիտնականների կողմից, գրում է inform.kz-ն։ Մշակումը հնարավորություն է տալիս նորից օգտագործել այն ենթաշերտը, որից առանձնացվում են արևային մարտկոցները, ինչը զգալիորեն նվազեցնում է արևային մարտկոցների արժեքը։
- Գալիումի արսենիդային բարակ թաղանթով արևային բջիջների արտադրության համար առաջարկվում է էպիտաքսիալ բարձրացման մեթոդը: Այդ մեթոդով բարակ թաղանթն առանձնացվում է հիմքից՝ օգտագործելով պաշտպանիչ շերտի ընտրովի դաջումը: Դա թույլ է տալիս թաղանթը տեղափոխել ճկուն միջավայր, իսկ ենթաշերտը նորից օգտագործել զգալիորեն նվազեցնելով արտադրության ծախսերը: Հատուկ հզորության ավելացումը հանգեցնում է արևային բջիջների արդյունավետության բարձրացմանը բացելով դրանց օգտագործման նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում,- ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի ազգային համալսարանի վերականգնվող էներգիայի աղբյուրների լաբորատորիայի աշխատակից Ալեքսանդր Գոլտաևը:
Ըստ հետազոտողի առանձնացված շերտերն ունեն բարձր ճկունություն, բարձր արդյունավետություն և ցածր քաշ։ Դրանց մշակումը հնարավորություն է տալիս մի քանի անգամ բարելավել արևային մարտկոցների քաշի և չափի պարամետրերը համեմատած նմանատիպ մարտկոցների հետ, ինչն անհրաժեշտ է վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների զարգացման համար։
Նաև մշակված արևային բջիջները կարող են օգտագործվել էներգիայի այլ աղբյուրների հետ համատեղ, օրինակ անօդաչու թռչող սարքերի, էլեկտրական մեքենաների, շարժական և կենսահամատեղելի սարքերի համար։ Դա թույլ կտա լրացուցիչ լիցքավորել մարտկոցները շահագործման ընթացքում, ինչը կբարձրացնի սարքերի մարտկոցների կյանքը։ Ճկուն արևային մարտկոցների նման հնարավորությունները, ըստ գիտնականների, տեղին կլինեն նաև դժվարամատչելի հեռավոր տարածքների համար, որտեղ լիցքավորման հնարավորությունները սահմանափակ են։ Ճկուն և արդյունավետ արևային մարտկոցների օգտագործումը կարող է զգալիորեն բարելավել ժամանակակից սարքերի էներգաարդյունավետությունը և հուսալիությունը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]