ԴԱՀԿ աշխատակիցը ավելի քան 27 հազար դոլար փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետի պաշտոնում նշանակված Հայկ Գասպարյանը վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Գասպարյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել բնակարան և հասարակական նշանակության շինություն։ Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 5 հազար ԱՄՆ դոլար և 13 միլիոն 299 հազար դրամ։
Դրամական միջոցները կազմել են 25 միլիոն դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 923 հազար դրամ և ստացվել աշխատավարձից։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում