Որոշվել է՝ 2018–ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում, եթե... պատերազմ չլինի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» հավաստի աղբյուրների պնդմամբ, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը որոշող նեղ շրջանակի կողմից օրերս վերջապես որոշում է կայացվել, թե ով պետք է վարչապետի պաշտոնում աշխատի 2018 թվականի ապրիլից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը: Որոշվել է, որ վարչապետ մնա Կարեն Կարապետյանը և հիմնովին զբաղվի երկրի տնտեսությամբ: Սերժ Սարգսյանը կհամակարգի երկրի Անվտանգության խորհուրդը` իր ենթակայության ներքո ունենալով ուժային կառույցներից Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ–ն, ԱԻՆ–ը և ԱԳՆ–ն: Ոստիկանությունը կենթարկվի վարչապետին: Մեր աղբյուրի հավաստմամբ, այսպիսի որոշում է կայացվել, որպեսզի երկրի ղեկավարները դուրս գան անորոշությունից և իմանան իրենց անելիքները: Սակայն այստեղ մի կարևոր «բայց» կա: Եթե հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, այդ դեպքում գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը: Սա նույնպես արդեն վերջնականապես որոշված է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում