Ֆասթ Բանկն ամփոփել է 2024-ի առաջին կիսամյակը դրական ցուցանիշներով
Ֆասթ Բանկն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակը դրական հիմնական ֆինանսական ցուցանիշներով, որը հաստատում են Բանկի զարգացման արագ և միևնույն ժամանակ կայուն տեմպերը։
2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 181 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 55%-ով (բացարձակ աճը՝ 64 մլրդ ՀՀ դրամ)։ Վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 72.9%-ը (132 մլրդ ՀՀ դրամ)՝ աճելով 44%-ով։ Սա պայմանավորված է վարկավորման բարձր տեմպերով և նոր պրոդուկտների ինտեգրումով։ Ակտիվներին զուգահեռ 82%-ով աճել են նաև Բանկի պարտավորությունները՝ կազմելով 115 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ ավանդային պորտֆելի և պարտատոմսերի ծավալները կազմել են 71 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 107%) և 12 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 98%)։
Ֆասթ Բանկն ընթացիկ տարում 24%-ով ավելացրել է նաև կապիտալը՝ հասցնելով 67 մլրդ ՀՀ դրամի։ Ֆինանսական ցուցանիշների աճին զուգահեռ Բանկում աճել են նաև ակտիվ հաճախորդների, աշխատակիցների և մասնաճյուղերի քանակը։
2024թ. հունվար-հունիս ամիսների ցուցանիշներով Ֆասթ Բանկն ընդգրկվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Նշված ժամանակահատվածում Բանկը պետական բյուջե է փոխանցել 2,76 մլրդ ՀՀ դրամ և գտնվում է 56-րդ հորիզոնականում։
Մանրամասները՝ կից տեսանյութում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։