Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ ընտրազանգվածը վերածվի բիոզանգվածի, որը մտածի միայն ուտելու, խմելու և այլ բնական ու ոչ բնական բնազդների մասին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս իշխանությունների վարքագիծը գլոբալ առումով քաղաքական տեսակետից պայմանավորված է բնական գործոններով: Երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք փոխելու փորձերը որևէ էական արդյունքներ չտվեցին, զիջումները, որոնք արվեցին արևմտյան հարթակներում, այդ թվում՝ նաև նրանց դրդմամբ, Արցախյան հարցի, Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» գործընթացի, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, էական արդյունք չտվեցին: Արևմուտքն օգտագործեց Հայաստանի իշխանություններին, ինչպես սոցիալական ցածր պատասխանատվությամբ կանանց և, ըստ էության, դուրս շպրտեց»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ սկսում է վերլուծել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների անհոգ վարքագիծը տարածաշրջանային լարվածության ֆոնին:

Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկացել են, որ իրենցից որևէ բան կախված չէ: «Իրենց հետ որևէ լուրջ խոսակցություն ո՛չ Արևմուտքից են տանում, ո՛չ Արևելքից, ո՛չ էլ, առավել ևս, Հյուսիսից: Հաշտվել են այն մտքի հետ, որ համաշխարհային և ռեգիոնալ քաղաքական պրոցեսներում մանրադրամ են, և հիմա թուլացել են ու փորձում են հաճույք ստանալ, քանի դեռ կարող են այդ հաճույքը ստանալ: Շատ լավ հասկանում են, որ եթե համաշխարհային կամ ռեգիոնալ բնույթի պրոցեսներ սկսվեն, խոսքը պատերազմական գործողությունների մասին է, իրենցից կրկին ոչինչ կախված չէ: Հիմա փորձում են իրենց ճակատագիրը փորձության չենթարկել: Դրանով են պայմանավորված այս շոուները՝ հեծանիվ քշել, տարբեր փառատոններում «տժժալ», մի ամսով արձակուրդ մեկնել և այնտեղից նկարներ ու տեսանյութեր հրապարակել, լոբի մաքրելու տեսարաններ ապահովել»,-նշում է քաղտեխնոլոգը:

Կարծում է, որ այս ամենն ուղղված է նաև ներքին լսարանին: «Քարոզչական հերթական ծամոնն է, որ իրավիճակն այնքան հանգիստ է, այնքան վերահսկելի, որ Հայաստանի իշխանությունները որևէ մտահոգության կարիք չունեն, անվտանգային խնդիրները մի կողմ են դրել, դրանք իրենց համար առաջնային չեն, անգամ «խաղաղություն» բառն այնքան չեն շահարկում, որքան վերջին չորս տարվա ընթացքում: Այսինքն, ամեն ինչ այնքան լավ է, որ կարող են հաճույք ստանալ, նույնն էլ խորհուրդ են տալիս ժողովրդին: Հասկանում են, որ պաշտոնը հավերժ չէ, ինչպես իրենցից կախված չէր, որ այդ պաշտոնն իրենց ձեռքն ընկավ, նույն կերպ էլ իրենցից կախված չէ, թե ինչպես պաշտոնը և բյուջեից օգտվելու հնարավորությունն իրենց ձեռքից կտանեն: Մյուս կողմից, ընդդիմադիրներին կեղծ մանիպուլ յացիաներով և վստահության շոուներով փորձում են հիասթափեցնել, հասկացնել, որ անիմաստ է ինչ-որ բանով զբաղվել, քանի որ ամեն ինչն իբր վերահսկողության տակ է»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Քաղաքական քննարկումների տիրույթում կա Սահմանադրության փոփոխության հարցը: Սակայն իշխանությունները, կարծես թե, այնքան էլ չեն շտապում: «Սահմանադրական փոփոխությունը ոչ թե ներքին, այլ արտաքին պահանջ է: Ադրբեջանը և, ամենայն հավանականությամբ, Թուրքիան, որը հիմա բոլոր հարցերը փորձում է Ադրբեջանի միջոցով լուծել, նման պահանջ են դրել: Ընդ որում, այդ պահանջն էլ է կեղծ: Իրականում Ադրբեջանին առանձնապես չի հետաքրքրում՝ քո Սահմանադրության մեջ ինչ է գրված: Ադրբեջանը գետնի վրա իրական քաղաքականություն վարող երկիր է, Ադրբեջանի ղեկավարն այսօր իր հարցերը լուծում է ոչ թե թղթեր ստորագրելով, այս կամ այն փաստաթղթում ինչ-որ դրույթներ հանելով կամ ավելացնելով, այլ նրա քաղաքականությունը հիմնված է ուժերի բալանսի վրա: Ադրբեջանը բացարձակապես հետաքրքրություն չունի խաղաղության փաստաթուղթ ստորագրելու հարցում: Անընդհատ նախապայմաններ է դնում, որոնք և՛ զգայուն են, և՛ երկար ժամանակ են պահանջում, այսպիսով արհեստականորեն ձգում է խաղաղության փաստաթղթի շուրջ քննարկումները, զարգացումները: Մեկ հարց է դնում, որ պետք է Սահմանադրությունը փոխես, դրանից հետո կստորագրենք, հասկանալով, որ Սահմանադրություն փոխելը պրոտոկոլային հարց է, պրոցեդուրա է պահանջում, երկուերեք տարվա հարց է, մեկ-երկու ամսվա մեջ չես կարող անել, եթե անգամ շատ ցանկանաս: Մեկ նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է նախապայման լինի, հետո խոսելու է «ադրբեջանցի փախստականների՝ Արևմտյան Ադրբեջան վերադարձի» և նրանց անվտանգության ապահովման մասին, և այսպես շարունակ: Անընդհատ ինչ-որ նախապայմաններ են դրվելու, որոնք մաքսիմալ ձգձգելու են պրոցեսը: Ադրբեջանին բացարձակ չի հետաքրքրում, թե այսօրվա ռեալություններում Հայաստանի Սահմանադրությունում ինչ է գրված, տարածքային նկրտումներ կա՞ն հարևան երկրների նկատմամբ, թե՞ ոչ: Քանի որ Ադրբեջանի կողմից դրվող օրակարգը կեղծ է, դրանք ընդամենը նախապայմաններ են, որոնք պետք է ի չիք դարձնեն ցանկացած «Խաղաղության պայմանագրի» ստորագրում, այդ իսկ պատճառով Սահմանադրության փոփոխման շուրջ պրոցեսը Հայաստանում էլ իրական գործընթացի չի վերածվում, որովհետև Հայաստանի ներսում դրա պահանջարկը չկա: Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն կարող է լինել, բայց եթե դա երկրի կառավարման համակարգին չի վերաբերում, մնացած հարցերը տեխնիկական են ու չեն կարող լինել հրատապ»,-հավելում է քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ Ալիևի բոլոր քայլերը շատ հաշվարկված են, համակարգված, նա հետևողականորեն իր խաղը տանում է առաջ:

«Ցանկացած փաստաթուղթ գործնականում որևէ նշանակություն չի ունենալու, որովհետև ամեն ինչ որոշում է ուժերի բալանսը: Ադրբեջանի ինչի՞ն է պետք որևէ փաստաթուղթ ստորագրել և թեկուզ ֆորմալ առումով սահմանափակել իր մանևրները, երբ կարողանում է այստեղի իր ներկայացուցիչներով՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների, իր ուզածն առանց որևէ կրակոցի ստանալ, ինչպես դա եղավ Տավուշում, ինչպես ակնկալում է, որ կլինի անկլավների և իր այլ ծրագրերի հետ կապված»,-ասում է Հակոբյանը:

Իշխանությունները պատրաստվում են 2026 թ.-ի ընտրություններին: Անասելի ցածր վարկանիշ ունեցող, կյանքի բոլոր ոլորտներում կառավարումը տապալած քաղաքական ուժը հույս ունի վերընտրվել: Ո՞րն է նրանց լավատեսության աղբյուրը, հույսը: «Հայաստանի իշխանություններն իրենց շոուներով, մարդկանց սպառողական բնազդներն արթնացնելու մեսիջներով փորձում են ձևավորել բիոմասսային բնորոշ մթնոլորտ, որ երկրում քաղաքական պրոցեսներ չլինեն: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ ընտրազանգվածը վերածվի բիոզանգվածի, որը մտածի միայն ուտելու, խմելու և այլ բնական ու ոչ բնական բնազդների մասին: Հայաստանի իշխանությունները, հասկանալով, որ իրենցից որևէ բան կախված չէ արտաքին քաղաքական պրոցեսներում, այնուամենայնիվ, հույս ունեն առաջիկա հերթական ընտրություններում ինչ-որ առավելություններ ունենալ, եթե ինչոր մի ձևով իրենց հաջողվի արտաքին պրոցեսներում ողջ և կուշտ մնալ: Եթե Հայաստանում այնպիսի պրոցեսներ լինեն, որոնք կհամադրվեն արտաքին քաղաքական զարգացումների հետ, ապա հոգու խորքում նրանք նախապատրաստվում են նաև արտահերթ ընտրական գործընթացների: Բայց հաշվի առնենք, որ 2026 թ.-ի ընտրություններն էլ սարի հետևում չեն: Հույսը դնում են նրա վրա, որ ընդդիմադիր ճակատն իրենցից էլ ավելի թույլ կլինի: Իհարկե, այսօր շատ թույլ են, չունեն ընտրազանգված, չունեն փողոցի զանգված, ունեն ընդամենն ուժային ռեսուրս, ի դեմս ոստիկանության հատուկ ստորաբաժանումների, որոնց հետևողականորեն և հոգատար կերակրում են բյուջեից և այլ ֆոնդերից: Հույս ունեն նաև, որ կարող են հատկապես մարզերում ունենալ վարչական ռեսուրսներ, այդ պատճառով փորձում են ուժեղացնել և կայունացնել իրենց կուսակցական ռեսուրսը, որը նույն բանն է նշանակում, ինչ վարչական ռեսուրսը: Իշխանության հույսը ոչ թե իրենց ուժի, այլ ընդդիմության թուլության վրա է, այսինքն՝ հույսը ոչ թե այն է, որ իրենք կուժեղանան, այլ որ ընդդիմությունը չի ուժեղանա: Եթե այսօր ունեն 10-13 տոկոս քիչ թե շատ կայուն ընտրազանգված, ապա հույս ունեն, որ ընդդիմության ընտրազանգվածն ավելի քիչ կլինի: Հույսը նաև ժողովրդի այն հատվածն է, որը ցածր սոցիալական պատասխանատվությամբ է վերաբերվում երկրին: Այդ պատճառով էլ նրանք հասարակությանը կենդանական բնազդներ են ներարկում, որ նա ոչնչի մասին չմտածի՝ ո՛չ անվտանգության, ո՛չ կրթության, ո՛չ ընտանիքի, ուղղակի ապրիր քո կյանքով, հաճույք ստացիր: Ցանկանում են ընտրազանգվածին դարձնել բիոզանգված, որը հեշտ կառավարելի է, նույնիսկ պետք չէ կառավարել, քանի որ այդ դեպքում լրիվ ուրիշ՝ ոչ մարդկային բնազդներ են գործում»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում