ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ հանրապետությունը ցնցած Hummer-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից. վթարի պատճառ դարձած կասկածյալը փրկարար է, ով ձերբակալվել է
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմանբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի որոշմամբ ձերբակալվել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 27-ամյա Լևոն Հակոբյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական ու բացատրական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են Լ. Հակոբյանին, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում ներկայացել է Ոստիկանություն և խոստովանել, որ նախորդ օրը Աճառյան փողոցի 42 հասցեի դիմաց իր վարած Honda Accord մակնիշի 7911 HA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրելի հատվածում հետադարձ է կատարել և խոչընդոտել է Hummer մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ, ինչի հետևանքով 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի էլ, ովքեր մահացածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում Hummer-ի վարորդը հայտարարում էր, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդ է եղել, ով ստեղծել է վթարային իրավիճակ, և ոստիկաններն ու քննիչները սկսեցին աշխատել նաև այդ ուղղությամբ։
Կասկածյալ, ԱԻՆ աշխատակից Լևոն Հակոբյանն է
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում