Ռուսաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերլուծական ծառայությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով և ուշադիր հետևում է ՌԴ Կուրսկի մարզում իրավիճակի զարգացմանը: Այս մասին հայտնել են կազմակերպությունից՝ խոստաալով, որ ՌԴ-ից ռազմական օգնության խնդրանքով դիմում ստանալու դեպքում ժամանակին կիրականացնեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը:
«Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի սրման նոր փուլ է: Մեր վերլուծական ծառայությունն աշխատում է շուրջօրյա: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և գործելու ենք կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։ Քարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական կառույցները տեղեկատվություն են փոխանակում աշխատանքային կարգով: Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ քարտուղարությունը սահմանված ժամկետում կիրականացնի սույն գործով նախատեսված բոլոր ընթացակարգերը»,- հայտարարել են ՀԱՊԿ-ում։
Նշվում է, որ ռազմական օգնության տրամադրման հարցը կարող է ծագել միայն մասնակից պետության պաշտոնական դիմումի դեպքում, սակայն ՌԴ-ից նման դիմում Կուրսկում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներկա պահի դրությամբ չի ստացվել: