Լողացող արևային վահանակների շուկան կտրուկ աճում է
Էներգիայի շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ լողացող արևային վահանակների համաշխարհային շուկան, որը 2022 թվականին կազմում էր 35,08 միլիոն ԱՄՆ դոլար, մինչև 2030 թվականը կաճի մինչև 215,90 միլիոն դոլար: Լողացող արևային վահանակները մեծ ժողովրդականություն են վայելում, քանի որ դրանք ապահովում են նոր, մատչելի և հուսալի վերականգնվող լուծում՝ ջրամբարների կամ լճերի ջրի նոր մակերեսը օգտագործելու համար՝ վերականգնվող արևային էներգիա արտադրելու համար: Համակարգը նվազեցնում է գոլորշիացման կորուստները մինչև 70%-ով և ապահովում է ստվեր՝ ջուրը արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանելու համար: Բնական ռեսուրսների (նավթ, ածուխ և բնական գազ) սպառման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա հանածո վառելիքի բացասական ազդեցության ֆոնին նկատվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների պահանջարկի աճ։ Ներդրողների վստահությունն աճում է կառավարության քաղաքականության և հմուտ աշխատուժի առկայության շնորհիվ:
Ակնկալվում է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը լողացող արևային պանելների համաշխարհային շուկայում գերիշխող դիրք է գրավելու Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի տարածաշրջանային գերակայության շնորհիվ, քանի որ աճող պետական աջակցությունը, էլեկտրաէներգիայի անընդհատ աճող ծախսերը և արևային էներգիայի հետ կապված օգուտների մասին տեղեկացվածությունը կարևոր գործոններ են այս առումով։ Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արմինե Մելիքյան