Կոբլենցից ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել Երկրորդ աշխարհամարտի ավիառումբի պատճառով
Գերմանիայի Կոբլենց քաղաքում տարհանվել է 21 հազար մարդ Երկրորդ աշխարհամարտի տարիների ամերիկյան ավիառումբ հայտնաբերելու պատճառով: Չպայթած արկի վնասազերծման գործողությունը ընթանում է այսօր՝ սեպտեմբերի 2-ին, փոխանցում է DW-ն:
Օգոստոսի 28-ին ռումբը հայտնաբերել են մանկապարտեզի շինարարները: Վնասազերծումն անցկացնելիս քաղաքում շրջափակվել է գրեթե 1 կմ շառավղով տարածքը: Տարհանման եւ վնասազերծման գործողությունների կատարմանը նեգրավվել է հրշեջ ծառայության, ոստիկանության 800 աշխատակից եւ այլ մասնագետներ:
Վերջին ամիսներին Գերմանիայի քաղաքներում ավելի հաճախ են հայտնաբերվում Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբեր: Սեպտեմբերի 3-ին Մայնի Ֆրանկֆուրտում սպասվում է հետպատերազմական Գերմանիայի պատմության ամենախոշոր տարհանումը չպայթած բրիտանական ռումբի պատճառով: Իրենց տները ժամանակավորապես ստիպված կլինեն լքել 60 հազար բնակիչներ: