Մադրիդի բնակիչներին թունավոր ծխի պատճառով խնդրում են դուրս չգալ տներից
Իսպանական Մադրիդի ավելի քան 34.5 հազար բնակիչների խորհուրդ են տվել դուրս չգալ տներից՝ թունավոր ծխի պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Pais պարբերականը։
Թունավոր ծխի ամպի առաջացման պատճառը Ֆուենլաբրադա համայնքում արտադրական պահեստում հրդեհն է, որի հետեւանքով մեկ մարդ է տուժել։ Նշվում է, որ պահեստում այրվում են 40 տոննա մագնիում եւ ալյումինիում։
Պարբերականի տվյալներով՝ նախազգուշացոմը վերաբերում է քաղաքի երեք համայնքների՝ Ումանեսին, Գրինյոնին եւ Մորալեխա դե Էնմեդիոյին։
Հրշեջները փորձում են մարել հրդեհը։ Նրանց խոսքով՝ մի քանի ժամ անց նախազգուշացումը կարող է չեղարկվել։