Հինգշաբթի կամ ուրբաթ Շիրխանյանը կասի իր ասելիքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, ում «Հանցավոր խմբի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել, ցանկություն էր հայտնել նոյեմբերի 10–ին ՀՀ արդարադատության նախարարության «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ասուլիս կազմակերպել:
Ու մինչ հասարակությունը շունչը պահած սպասում էր Շիրխանյանի հայտարարությանը, նշված ժամից վայրկյաններ անց պարզ դարձավ, որ կազմակերպված քայլը ոչ այլ ինչ էր, քան լավ կազմակերպված ֆարս:
Նոյեմբերի 10–ից անցել է արդեն 7 օր, բայց հետաքրքիրն այն է, որ մինչ օրս այդպես էլ պարզ չի դարձել, թե իրականում Վ. Շիրխանյանն ասելիք ունե՞ր և եթե այո, ապա՝ ինչ էր ցանկանում լրագրողներին ասել:
Այդ անհասկանալի լռությունը խախտելու ու նաև պարզելու համար, թե այս ընթացքում ինչ նոր զարգացումներ են եղել, «Փաստը» Հայկ Ալումյանից փորձեց պարզել, թե չկայացած հանդիպումից հետո արդյոք նախատեսվո՞ւմ է նորից ասուլիս կազմակերպել:
«Իմ միջոցով տեղեկությունը կտարածվի հինգշաբթի կամ ուրբաթ օրը: Ինչ վերաբերում է չկայացած հանդիպմանը, ապա թե՛ իմ, և թե՛ իմ պաշտպանյալի մոտ այդ աստիճանի անհեթեթ պատճառաբանությունը ծիծաղ է առաջացնում»,– ասաց Հ. Ալումյանը
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: