«Արեւիկ» ազգային պարկում բռնկված հրդեհը տեղայնացվել է
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին ժամը 14:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ եւ Տաշտում համայնքներին հարակից «Արեւիկ» ազգային պարկի տարածքներում:
Այրվել է 7-8 հեկտար խոտածածկ տարածք:
ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները եւ ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարները հանգցրել եւ կանխել են հրդեհի տարածումը երեք ուղղություններով, ավարտվում են չորրորդ ուղղության հրդեհաշիջման աշխատանքները: