Ճապոնիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի արևելյան ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը իր կայքում։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 20:07-ին՝ Հաչիջոջիմա կղզու արեւելյան ափերի մոտ։ Էպիկենտրոնը ընկել է 100 կիլոմետր խորության վրա։
Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Նաև ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, եզրափակել է գործակալությունը։