Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ
![Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ](/timthumb.php?src=disc/25-06-24/8c65729b5412497e56e67f3ecafcf565.jpg&w=780)
Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ:
Հիշեցնենք, որ «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրն Ամիօ Բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակներում մինչև 25 ուսանող ստանալու է վարձավճար համալսարանական մեկ ուսումնական տարվա համար:
Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանում կրթության զարգացման մեջ:
Շտապեք, քանի որ ծրագրին դիմելու վերջնաժամկետն արդեն շատ մոտ է:
ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք՝ https://amioera.am/
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 29-ը:
Կրթությունը հնարավորություն է…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
![](disc/25-06-24/b7bb26de99699685fe4294a0c7144b64.jpg)
![](disc/25-06-24/2d0abc878544d505426317663e65bffe.jpg)