ԶՊՄԿ-ը պատրաստակամորեն արձագանքում է այցելուների առաջարկներին, ովքեր իսկապես հետաքրքրված են հանքարդյունաբերությամբ
Հյուրընկալեցինք Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «հասարակության հետ կապեր» ֆակուլտետի III կուրսի ուսանողներին: Փաստորեն, հանքարդյունաբերությունը հետաքրքրիր է երիտասարդներին, և ոչ միայն` ոլորտի հետ առընչվող ապագա մասնագետներին:
Ուսանողները շրջայց կատարեցին ընկերության տարածքում, ծանոթացան արտադրական գործընթացին. եղան բացահանքում և հարստացուցիչ ֆաբրիկայում:
Մեր ընկերությունը պատրաստակամորեն արձագանքում է այցելուների առաջարկներին, ովքեր իսկապես հետաքրքրված են հանքարդյունաբերությամբ: