Ալլա Լեւոնյանի ներկայացուցիչները 6 անձի դեմ հայց են ներկայացնելու
Armtimes.com-ը գրում է.
Երգչուհի Ալլա Լեւոնյանի ներկայացուցիչները շուտով դատական հայց կներկայացնեն 6 անձի դեմ: Այս մասին armtimes.com-ին հայտնեց երգչուհու ընկեր եւ իրավական հարցերով խորհրդատու Էմիլ Մարկոսյանը: Նա նշեց, որ այս շրջանում իրենք պատրաստում են հայցադիմումները:
Ալլա Լեւոնյանը ցանկանում է, որ Usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը եւ նրա մի քանի կողմնակիցները պատասխանատվության ենթարկվեն իր հասցեին զրպարտություններ, վիրավորանքներ տարածելու, արժանապատվությանը եւ գործարար համբավին վնաս պատճառելու համար:
Ավելի վաղ Ալլա Լեւոնյանը ոստիկանություն էր դիմել՝ հայտնելով, որ Գայանե Մանուկյանը երկար ժամանակ անհանգստացնում է իրեն տարբեր տեսակի սպառնալիքներով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում