Բելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ Politico
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2018-2022 թվականներին Բելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին՝ չնայած այն հանգամանքին, որ Բելառուսն ու Հայաստանը համարվում են դաշնակիցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով իր ձեռքում հայտնված փաստաթղթերը։
Դրանց թվում են ավելի քան մեկ տասնյակ նամակներ, դիվանագիտական նոտաներ, վճարման կտրոններ և արտահանման անձնագրեր, որոնք վկայում են, որ Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին: Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային տեխնիկայի արդիականացում և ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների մատակարարում:
Փաստաթղթերը ներառում են նաև Բելառուսի Սպառազինության արտահանման պետական գործակալության նամակները իր ռազմարդյունաբերական ընկերություններին։ Դրանց համաձայն, ըստ Politico-ի, Ադրբեջան էին արտահանվում նորագույն հրետանային նշանառության սարքավորումներ։ Բացի այդ, Բելառուսն ու Ադրբեջանը պայմանավորվել են անօդաչուների դեմ պայքարի Groza-S շարժական մարտական կայանների գնման շուրջ: