Քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը, չի կարողացել ինքնուրույն դուրս գալ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 7-ին՝ ժամը 19:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ-3 թաղամասում՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտակայքում, քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հ․ Պ․-ն (ծնված 1933 թ․) Լուկաշինի փողոցի վերջնամասում ընկել է բարձրությունից։
Փրկարարները Հ․ Պ․-ին մոտ 500 մ պատգարակել են դեպի շտապօգնության ավտոմեքենա․ քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։