Ժողովուրդը քվե է տվել կոնկրետ ծրագրի, բայց հիմա կատարվում է հակառակը. Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները վերջին անգամ ընտրվել են նախընտրական այլ ծրագրով, իսկ հետո իրականացրել են բացարձակ հակառակը:
«Ժողովուրդը, երբ վերջին անգամ նրանց քվե է տվել 2021 թվականին, ընտրել է ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ նրանց ներկայացրած ծրագիրը, որտեղ բավական ուշագրավ թեզեր կան: Մասնավորաբար, նշված է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Ավելին, շեշտադրված է, որ ամեն ինչ անելու են՝ ավելի խորացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Իսկ, թե ինչ է հիմա կատարվում, բոլորս էլ հիանալի տեսնում ենք»,- «Զվեզդա» ռադիոյի եթերում ասել է Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: