Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

Ըստ ընդդիմադիր գործչի, իր քաղաքական գործունեության պատճառով վնասում են երեխային. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս մենք տեղեկություններ ենք ստացել, որ վանաձորյան դպրոցներից մեկում ծագած թնջուկը որևէ կերպ լուծում չի ստանում: Պետական գերատեսչությունների պատասխանները չեն բավարարում դպրոցականի ծնողներին: Ընդ որում, կային կասկածներ, որ գործ ունենք քաղաքական ենթատեքստով պատմության հետ: Պարզաբանումներ ստանալու համար մենք դիմեցինք աշակերտի հորը՝ Վահե Դոխոյանին, հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Նախորդ ամառ մեկնել էինք Շվեյցարիա մեր բարեկամների մոտ: Մեկ անգամ սրտի վիրահատության եմ ենթարկվել Հայաստանում, և այնտեղ ինձ մոտ առողջական խնդիր առաջացավ: Շտապօգնությունն ինձ տեղափոխեց հիվանդանոց, ստիպված էի բուժման կուրս անցնել: Բժշկի տված թղթի հիման վրա ինձ երեք ամիս արգելվում էր ինքնաթիռ նստել: Կինս չցանկացավ ինձ մենակ թողնել: Կապվեցինք Վանաձորի թիվ 4 դպրոցի տնօրենի հետ, որտեղ տղաս սովորում էր, ներկայացրեցինք խնդիրը, ասացինք, որ ուշ ենք վերադառնալու Հայաստան, առաջարկեցինք տղայիս հանել դպրոցից, իսկ Հայաստան վերադառնալուց հետո վերականգնել: Դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ եթե մինչև դեկտեմբերի 15-ը վերադառնանք, ապա, գործող կարգի համաձայն, եթե տեղեկանք բերենք, որ տղաս այնտեղ դպրոց է հաճախել, նրա բացակաները կհամարվեն հարգելի, քննություններ կնշանակվեն, կստուգվեն գիտելիքները, նա կփոխադրվի հաջորդ դասարան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դոխոյանը:

Ծնողներն այդպես էլ վարվում են, տղան սկսում է դպրոց հաճախել Շվեյցարիայում, իսկ վերադառնալուց հետո դպրոց են ներկայացնում համապատասխան տեղեկանքը, բժշկական փաստաթղթերը, որ հայրիկը ֆիզիկապես ի վիճակի չի եղել մեկնել Հայաստան:

«Որոշ ժամանակ հետո դպրոցի տնօրենն ասաց՝ այդ կարգը սխալ էի նայել, ու պարզվում է, որ երեխային պետք է դպրոցից հանած լինեիք, որ հետո կարողանայի նրան վերականգնել որպես դրսից եկած: Այդ ժամանակ որոշեցինք տղայիս տանել Ռուսաստան ուսումը շարունակելու, գնացինք, վերադարձանք, նույն դպրոցում նրան չկարողացանք վերականգնել, տեղափոխեցինք այլ՝ Վանաձորի թիվ 6 դպրոց: Տղայիս առաջադիմության հետ կապված տնօրենն իր հիացմունքն է հայտնել, նա դպրոցի լավագույն աշակերտներից մեկն է: Ինքնուս տիրապետում է չորս լեզվի: Դիմեցի տնօրենին՝ խնդրելով դիմել նախարարին, որպեսզի նա թույլատրի՝ տղաս քննություններ հանձնի, ստուգեն նրա գիտելիքները, և փոխադրվի հաջորդ դասարան: Տնօրենը դիմեց, նախարարությունը մերժեց, պաշտոնական գրություն էր ուղարկել մարզպետարան՝ «ուսումնասիրեք խնդիրը, առաջնորդվեք գործող իրավակարգավորումներով»:Մարզպետարանն էլ ուղղակի մերժեց՝ 200 ժամ բացակա ունեցող աշակերտը չի կարող փոխադրվել հաջորդ դասարան»,-նշում է մեր զրուցակիցը:

Ծնողները մի քանի անգամ դիմել են ԿԳՄՍ նախարարությանն ու Լոռու մարզպետին: «Կինս անձամբ կարողացավ փոխնախարարի հետ զրուցել, բացատրել խնդիրը: Վերջինս ուղղորդել էր ևս մեկ դիմում գրել: Դիմումին նույն տեքստով պատասխանեցին: Ի վերջո, դիմումների քանակն այնքան շատ էր, որ մարզպետը հրավիրեց իր մոտ քննարկման: Քննարկմանը ներկա էինք ես ու դպրոցի տնօրենը: Մարզպետն ուզում էր փաստել, որ նման կարգ չկա, օրենքով չի թույլատրվում փոխադրել աշակերտին: Բայց թիվ 6 դպրոցի տնօրենը, որտեղ հիմա երեխաս սովորում է, ասաց, որ նման նախադեպ եղել է, երբ ծնողը դիմել է նախարարին, վերջինս գրություն է ուղարկել՝ հաշվի առնելով երեխայի շահը՝ կազմակերպել քննություններ և փոխադրել հաջորդ դասարան: Հետո պարզվեց, որ մարզում չորս նման նախադեպ է եղել: Մի դեպքի մասին էլ փաստեց մարզպետարանի կրթության բաժնի պետը, նա հիմա չի աշխատում մարզպետարանում, պատճառի մասին տեղյակ չեմ: Մարզպետը խոստացավ, որ անձամբ կխոսի նախարարի հետ, կխնդրի թույլտվություն, որպեսզի կազմակերպեն քննություններ և տղայիս փոխադրեն հաջորդ դասարան: Անցավ որոշ ժամանակ, այսօր (երեկ-խմբ.) կապվեցի իր հետ, նշեց, որ աղետի գոտու հետ կապված խառն է եղել, չի կարողացել նախարարի հետո խոսել: Նա նորից խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ կարողանա այս խնդիրը լուծել, և կարճ ժամկետում ինձ կպատասխանի»,-տեղեկացրեց Վահե Դոխոյանը:

Նա նշեց, որ երեխան իններորդ դասարանի երկրորդ կիսամյակն ամբողջությամբ հաճախել է դպրոց, հիմա սեպտեմբերից պարտուսով պետք է նույն կուրսը կրկնի: «Օրենքն ասում է, որ եթե դասարանում կան ներառական կրթություն ստացողներ, ովքեր իրավունք ունեն բացակայելու, չսովորելու, պետք է պարտադիր ավարտեն: Իսկ գերազանց սովորող երեխան, փաստորեն, պետք է կրկնի իր անցածը»,-հավելում է նա:

Հայրը նշում է՝ որդին հասակակիցների հետ վերջին զանգ է նշել և ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ չէ նորից նույն դասարանը գնալու. «Ծրագրավորման դասընթացների է մասնակցում, ինքնուրույն խաղեր է գրում, դրանք վաճառում, այս տարիքից գումար է աշխատում: Նշեմ նաև, որ սեպտեմբերից գործելու է նոր կարգ, որտեղ նշվում է, որ բացակաների կարգը հանվում է: Կարգը փոփոխության է ենթարկվելու սեպտեմբերից, արդյոք հնարավո՞ր չէ, որ նախարարը անհատական մոտեցում ցույց տա՝ ուսումնասիրելով խնդիրը»:

Սա կարող էր լինել սովորական մի պատմություն, որտեղ կողմերը տարակարծիք են: Սակայն այս պատմությունը մեկ բայց ունի: Դպրոցականի հայրիկը Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն է: «Զբաղվում եմ քաղաքականությամբ, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավարն եմ: Մեր խմբակցության երկու անդամների ձայնը որոշիչ էր, որ Վանաձորում ընտրվի քաղաքապետ: Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալ է, որպես Վանաձորի մեծամասնության քվեն ստացած անձինք՝ Մամիկոն Ասլանյանի կողքին ենք, բայց այս մարդիկ երկու տարի է՝ տարբեր օղակներով փորձում են ինձ խնդրել, համոզել, որ անցնեմ ՔՊ-ի սրտի ուզած թեկնածուի մոտ, բայց դա իրենց չհաջողվեց: Ենթադրություն ունեմ, որ սա քաղաքական դրդապատճառներ ունի, ինձ այլ բան չի մնում կարծելու: Մարզում եղել են նման նախադեպեր, բայց իմ տղայի դեպքում չեն փորձել քննություն անցկացնել, հանձնաժողով կազմել խնդիրն ուսումնասիրելու համար, մեր՝ թվով վեց դիմումներին տալիս են ստանդարտ նույն պատասխանները, ուրիշ բան չեմ կարողանում մտածել: Ծառայել եմ Հայոց բանակում, մասնակցել պատերազմին, եռամսյա զորահավաքներին, իմ 14 տարեկան տղան զինկոմիսարիատում հաշվառման է անցնում, որպեսզի դառնա զինապարտ: Իմ տղային, որ վաղը զինվոր է դառնալու, այսօր կոտրում են ու ասում՝ է, չգայիք Եվրոպայից»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ քայլերի մասին խոսելիս նշում է. «Իրավական առումով ունենք փաստարկներ՝ իմ առողջական վիճակի մասին տեղեկանքը, արտերկրում տղայիս դպրոց հաճախելը, դպրոցի տնօրենի հավաստիացումը, որ հետագայում խնդիր չի առաջանալու, դրանցով կարող ենք մտնել դատարան: Բայց նկատում ենք, որ վերջին շրջանում պետական որոշումների բողոքարկումը դատարանում ոչ մի արդյունք չի ունենում, այս պահին դա անիմաստ եմ համարում: Գործը մտնելու է փակուղի, ասելու են՝ վարվել ենք նախարարի կարգին համահունչ, ու կապ չունի, որ նախարարն իր կարգով մի քանի անգամ արտոնություններ է տվել, նախադեպեր են եղել: Հույս ունեմ, որ մի օր սա վերջանալու է: Քաղաքական հետապնդումներ եղել են և՛ նախկինում, և՛ կան հիմա, գուցե կլինեն նաև հետո: Բայց երբևէ չեմ առնչվել նրան, որ քաղաքական դրդապատճառներով մարդիկ մտնեն ընտանիք ու վնասեն երեխային: Իմ գլխին ինչ ասես բերել են, ես դա համարել եմ իմ քաղաքական հայացքների պատասխանը և լուռ ու մունջ իմ խաչը կրել եմ, բայց երեխայիս հետ չէր կարելի դա անել»,-եզրափակում է Վահե Դոխոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում