Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ
Ամիօ բանկը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:
Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը ներդրում է բարձրագույն կրթության մեջ: Ամիօ ժամանակաշրջանը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է ուսանողների համար:
Ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք` https://amioera.am/:
Կրթությունը հնարավորություն է…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: