Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գյուղատնտեսության ոլորտի լավագույն մասնագետներից մեկի՝ ազնիվ մարդ և արժանապատիվ հայ Աշոտ Հարությունյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով։ Քրգործի հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է։
Այս օրերին անձամբ հաճախ եմ լինում Աշոտի կողքին․․․ մարդը ամենուր ցուցարարների և ոստիկանության մեջտեղն է լինում, կրքերն է հանդարտեցնում․․․ երեկ ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ հանդիպեցի նրան, շտապ օգնության մեքենայով տեղափոխում էին հիվանդանոց։ Բառացի վերարտադրում եմ Աշոտ Հարությունյանի պատմածը․․․ այն պահին, երբ սադրանքի ազդեցությամբ բախում էր առաջացել ոստիկանության ու ցուցարարների միջև, Աշոտը, դեմքով դեպի ցուցարարները, մեջքով դեպի ոստիկանները, փորձել է սաստել սադրիչներին ու էդ պահին մեջքին ու գլխին ծանր հարվածներ զգացել․․․ սթափվել է այն պահին, երբ մի քանի ոստիկան, ուժով տեղափոխել են ոստիկանական մեքենա։ ՈՒ մարդու վրա քրեական գործ են հարուցել՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածով․․․ Հայ ոստիկանի վերաբերմունքից, պետական իրավապահ մարմնի ներկայացուցչի կեղծքից մինչև հոգու խորքը վիրավորված մարդը երեկ հուզվեց շտապ օգնության մեքենայում․․․ որդին արձագանքում է՝ «լացի, հանգստացի պապ ջան»։
Աշոտ Հարությունյանը հիմա հիվանդանոցում է, զարկերակային բարձր ճնշումով․․․ բժիշկները համոզում են, որ շտապ հետազոտություն անցնի, մարդը հրաժարվում է․․․ գիտե՞ք ինչի համար, որ մի քանի ճղճիմներ չասեն ու չտարածեն, թե հիվանդության անվան տակ խուսափում է պատասխանատվությունից․․․ կամ էլ էսպիսով, իր կյանքի հաշվին իր անկեղծ բողոքն է արտահայտում, ո՞վ գիտի․․․
Պարոն Հարությունյան ջան, Աշոտ ջան, ավագ ընկեր ջան, մեզ համախոհ, մեզ համացավ քաղաքացիների անունից խնդրում ու պահանջում եմ, որ լսես բժիշկներին, մեր գործը դեռ երկար է ու շատ։ Ամեն ինչ իր տեղն է ընկնելու․․․